09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Աղոթքն անպարտելի զենք է

Աղոթքն անպարտելի զենք է դևերի դեմ պատերազմներում, և քանի որ դևերը գիտեն, որ աղոթքով հաղթվում են մարդկանցից, այդ պատճառով առավել ջանում են խափանել մարդկանց աղոթքը, քան այլ բարեգործություններ : Ուստի ձանձրույթ, նեղություն ու ծանրություն են պատճառում սրտին և տեսակ – տեսակ չար մտածումներ միտքը գցում, որպեսզի աղոթքը խափանեն կամ անպտուղ դարձնեն :

Հետևաբար, ով աղոթելիս ձանձրույթ ու ինչ որ նեղություն է զգում, թող իմանա, որ դա դևերի որոգայթ է, և երբեք չթուլանա աղոթելիս, այլ ջանքերով առավել զորանա ՏԻՐՈՋԻՑ օգնություն հայցելով : Եվ ԱՍՏՎԱԾ, ՈՎ մոտ է նրանց, ովքեր փորված սրտով փնտրում են ԻՐԵՆ, իսկույն օգնության է հասնում, և դևերն անմիջապես հալածվում ու չքանում են : ԱՄԵՆ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ