14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սահմանադրական դատարանը ՝ Հայաստանում օրինականության պահապան։  Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ։ Հայաստանում «մեկ դերասանի թատրոնը» ապագա չէ երկրի եւ ժողովրդի համար»։

«Երբ սորոսական մեկը լկտի ու մեր պետական շահերին վնասակար հայտարարություն է անում, ես չեմ զարմանում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից և մեր անվտանգային համակարգի հիմնական անկյունքարերից է: Չնայած Փաշինյանի հավաստիացումներին, այդ հարաբերությունները, մեծ ցանկության դեպքում, դժվար է բնորոշել դաշնակցային: Իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում եղել եմ ու կմնամ այդ հարաբերությունների իրական դաշնակցային բնույթի ջատագով: Հրապարակային, ոչ թե […]

Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք, և կգտնեք

«Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք, և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ ուզի, ստանում է, որ որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթ. 7:7): Պատարագի ժամանակ հավատացյալները սովորություն ունեն աղոթքի խնդրանքով դիմել քահանային՝ աղոթելու հիվանդի բժշկության կամ ննջեցյալ հարազատի հոգու փրկության համար։ Եկեղեցիներում ընդունված ավանդույթ […]

ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը /տեսանյութ/

ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց ՍԴ որոշման եզրափակիչ մասը. «ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»: Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը , որը ճանաչվեց հակասահմանադրական, սահմանում է՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող […]

Դատարանների շրջափակումն անթույլատրելի է և ճնշում է դատարանների վրա. ԲԴԽ նախագահ /տեսանյութ/

Սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲԴԽ նախագահը, խոսելով դատավոր Դավիթ Գրիգորյանի գործի մասին, նշեց, որ բավարար հիմքեր են ներկայացվել ԲԴԽ-ին և խորհուրդը թույլատրել է նախաքննություն իրականացնող մարմնին քրեական հետապնդում իրականացնել: Վարդազարյանը նաև նշեց, որ դատարանների շրջափակումն անթույլատրելի է և ճնշում է դատարանների վրա:    

Անձրեւ եւ ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում, 7-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը […]

Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն՝ պետական շահի պաշտպանությունը. Ավինյանը՝ Ամուլսարի մասին

Միակ պարտադրանքը, որ կա, այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ որևէ պարտադրանք, որպեսզի Ամուլսարի հանքավայրը շահագործվի։  Հարցին՝ անձամբ ինքն ի՞նչ շահագրգռվածություն ունի հանքի շահագործման հարցում՝ հաշվի առնելով «Էլարդ» ընկերության հետ կապվածության մասին խոսակցությունները, փոխվարչապետը պատասխանեց. «Անձամբ […]

Բուժկենտրոնների տնօրենները ահազանգում են. ստանում են ապառնալիքներ՝ հանդես գալ նախարարին գովերգող հայտարարություններով. Գևորգ Գրիգորյան

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես, պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրենները ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ, որ եթե ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, ապա կկորցնեն «նախարարի բարյացակամ վերաբերմունքը», ինչը նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» և պետական միջոցների վերաբաշխում` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի