22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր զարգացումներ Գագիկ Խաչատրյանի գործում. Իրավունք

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով, ըստ իրավապահներին մոտ կանգնած աղբյուրների շրջանում տարածված լուրերի, նոր զարգացումներ են սպասվում: Ըստ այդմ, Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը առաջիկայում կարող է վերաորակավորվել և խստացվել: Թե որքանով են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, արդեն երկու օր է փորձում ենք պարզել պարոն Խաչատրյանի փաստաբաններից, սակայն նրանք համառորեն լռում են: Այս եւ այլ […]

Փաշինյանը «նահանջում է երգով». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հանրահավաքում հռչակեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ «Միացում» կարգախոսները, իշխանական քարոզչամեքենան շտապեց սա ներկայացնել իրենց սիրած ածականով՝ «աննախադեպ» ազգային հայտարարություն, թե տեսեք-տեսեք՝ ինչ դուխով վարչապետ ունենք: Այսօր, սակայն Փաշինյանը իրեն եւ նեոբոլշեւիկներին բնորոշ ոճով «մեկ քայլ առաջ երկու քայլ հետ» է […]

Անելանելի իրավիճակ: Գյուղացին թափում է բերքը. Փաստ

Աշնան բերքահավաքի այս պիկ շրջանում բավականին ծանր է վիճակը Արարատյան դաշտում, մասնավորաբար բանջարեղենի իրացման առումով։  Գյուղացիները մեծ դժվարություններ ունեն իրենց մշակած բերքն իրացնելու գործում։  Խոսքը վերաբերում է հատկապես սմբուկին, որը գործարանների մի մասն արդեն չի ընդունում կամ ընդունում է բավական էժան գներով, ինչը գյուղացիներին չի բավարարում, քանի որ չեն կարողանում գոնե սպասարկել իրենց վարկերը, որոնք […]

Հրաժարվեք պիղծ բաներից

Պիղծ բաներից անջատումը, միավորում է Աստուծո հետ: Պիղծ բաները լինում են մարմնական (շնություն, դավաճանություն, սեռական պղծություն) և հոգևոր (չար մտքեր, հիշաչարություն, նախանձ, մեծամտություն և այլն): Առաքյալը գրում է, որ սրանց ոչ միայն չպիտի դիպչենք, այլ պիտի հեռու մնանք: Եվ տեսեք սրա պարգևը: Տերն ասում է ՝  «և պիտի ընդունեմ ձեզ, և Ես պիտի լինեմ ձեզ […]

Եթե լսածներիցդ գեթ մի բան թույլ տաս հիշողությանդ մեջ մնա, այնժամ դևերը չեն կորցնի ընձեռված հնարավորությունը և կխոցեն քեզ

Եթե մեկն սկսի քեզ հետ անօգուտ բաների մասին խոսել, աշխատիր չլսել նրան, որպեսզի չվնասես հոգիդ: Վատ մի զգա, եթե նա վիրավորվի: Թույլ մի տուր, որ նա խոսքը շարունակի. Փախիր հոգեվնաս զրույցներից, մի ցանկացիր ունկնդրել: Տես, եթե փախչում ես մարմնապես, ապա գաղտնապես էլ մի ցանկացիր իմանալ, թե ինչ էր ուզում ասել: Փախիր այնպես, որ իսկույն ևեթ […]

Երբ եկեղեցու հանդեպ հալածանք ու փորձություններ է թույլ տալիս Աստված

Երբ եկեղեցու հանդեպ հալածանք ու փորձություններ է թույլ տալիս Աստված, ապա նշանակում է թե`գաղջ կամ մեր սակավ արդյունքներով գոհանալու ինքնախաբեության մեջ ենք գտնվում և հալածանք ու փորձություններ է թույլ տալիս, որպեսզի դրանք հաղթահարելով` կատարելանանք, դառնանք առավել արժանավոր զավակներ, Բանի և Բարու դավանությամբ զգեստավորված հաղթողներ: Իսկ երբ փորձությունները անտանելի լինեն, ինչպես օրինակ ԼԳԲՏ ությունը` իշխանության հովանավորություններով, […]

ՔԿ-ն լուսանկար է հրապարակել նախկին ոստիկանապետի մահվան դեպքի վայրից

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասում գտնվող, իրեն պատկանող […]

Ով, ինչերը, ինչպես կհայտնվեն աղբանոցում: Թիվ մեկ աներձագը սպառնում է

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լոս Անջելեսում իր հասցեին հնչեցրած խոսքերին, նշել է. «Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատեւ ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետեւանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել` առանց հետեւանքների մասին մտածելու»: Թե ի՞նչ են Ա. Վանեցյանի նման արձագանքի մասին մտածում իշխող խմբակցությունում, «Իրավունքը» պարզել է  Փաշինյանի աներձագից` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ: – Եվս մեկ անգամ հանրությունը հնարավորություն ունեցավ, առանց որեւէ պարզաբանում ներկայացնելու, հասկանալ, տեսնել, թե ինչու Արթուր Վանեցյանը հեռացվեց պաշտոնից: Այն, որ Արթուր Վանեցյանն այս կարճ ժամանակահատվածում արդեն քաղաքական հայտարարություններ է անում, կարծում եմ` նոր չէ ի հայտ եկել նրա մոտ, այլ վաղուց արդեն նա զբաղվել է քաղաքականությամբ, ինչն անհամատեղելի էր իր զբաղեցրած պաշտոնի հետ: – Պարոն Հակոբյան, եթե վաղուց էր, ինչո՞ւ ընդամենն ամիսներ առաջ գեներալի կոչում տրվեց Արթուր Վանեցյանին: -Չեմ կարող ասել, թե ինչու գեներալի կոչում տրվեց, երբ տրվեց, երբ պարզ դարձավ… Ամեն դեպքում, չեմ կարծում, որ ուշացված էր: -Դուք նշում եք, որ Ա. Վանեցյանը հեռացվել է պաշտոնից, մինչդեռ հրաժարական ինքն է տվել: Ի՞նչ կասեք այս մասին: -Տարբեր կարծիքներ հնչեցին դրանից հետո: Հրաժարականի դիմում ներկայացնող անձը, այսպես ասած, խաղաղ պայմաններում հրաժարականից հետո նման հայտարարություներով հանդես չէր գա: Նա շատ ավելի քաղաքակիրթ ձեւով կպահեր իրեն: Ինձ համար տպավորություն է, որ հեռացվածի պահվածք է, այլ ոչ թե երկխոսության արդյունքում հանգել են մի իրավիճակի, որպեսզի հրաժարական տա: -Մտավախություն ունե՞ք, որ Արթուր Վանեցյանը կմտնի քաղաքականություն եւ կդառնա Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդը: -Վանեցյանը հայտնվել է բարդ իրավիճակում, երբ հանրության կողմից նրա նկատմամբ վստահություն չկա: Նա այդ վստահությունն ուներ, բայց նմանատիպ հայտարարություններից հետո` իր քաղաքական առաջնորդի հասցեին, վստահ եմ, լավ արձագանք չի գտնում հանրության շրջանում: – Իսկ ի՞նչ գիտեք, որ հանրության կողմից նա վստահություն չունի: Սոցհարցո՞ւմ եք անցկացրել: – Ես ասում եմ`  իմ կարծիքով: – Ա. Վանեցյանը նաեւ նշել է, որ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում… -Ես էլ եմ ասում` ժամանակը ցույց կտա, կտեսնենք` ով, ինչերը, ինչպես կհայտնվեն աղբանոցում: Կապրենք` կտեսնենք, թե այս ամենն ինչ հետեւանքներ կունենա, եւ հանրությունը դա կտեսնի:  

Ինչպես խուսափել սեզոնային վարակներից․ 10 խորհուրդ եւ 3 հիշեցում

Գարնան եւ աշնան սկիզբը համարվում է սուր վարակների շրջան։ Երբ շուրջդ բոլորը գրիպ են, փռշտում են կամ հազում, առողջ մնալը բավական բարդ է։ Հայտնի մանկաբույժ Կոմարովսկու խորհուրդները՝ վիրուսներից խուսափելու համար։ Քիչ մարդիկ, քիչ վիրուսներ, խուսափեք մարդաշատ վայրերից։ Բաց երկնքի տակ վիրուսները հազար անգամ ավելի քիչ են, քան փակ տարածքներում։ Զգուշացեք մետրոյի վագոններից, ուրիշների բնակարաններից՝ այս […]

Ինչպես սնվել գրիպի դեպքում

Պե՞տք է արդյոք շատ ուտել ‪գրիպի և սուր շնչառական վարակի դեպքում։ Գրիպով հիվանդացած մարդկանց փորձում են կերակրել նրանց` ասելով, թե սնունդը նրանց կօգնի ավելի արագ առողջանալ: Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ: Գրիպի դեպքում մարդուն ուտել ստիպելը, մասնագետի խոսքով, խորհուրդ չի տրվում: Հարցն այն է, որ օրգանիզմը շատ էներգիա է ծախսում սննդի յուրացման վրա: Իսկ գրիպի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված