22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քննչական մարմինները ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր․ Վիգեն Սարգսյան

Քննչական մարմիններն, առանց վկայի կարգավիճակով դիրքորոշումս հայտնելու հնարավորություն տալու, ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Այս մասին ֆեյսբույքան իր էջում գրել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՔԿ հաղորդագրությանը, ըստ որի՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Վիգեն Սարգսյանի ամբողջական գրառումը՝ ստորեւ․ «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կոմիտեում քննվող […]

Երբ մարդ նայում է «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա. Հովհաննես Թումանյան

Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ: Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով միանգամայն մտերմացել էր հետը: Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ պիտի քնենք, որ […]

Առավոտյան գոհության աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամէն:

Աղբը «սեփականի» ու «օտարի» բաժանելով և միայն «սեփական» աղբամանների պարունակությունը հավաքելով ի՞նչ խնդիր է լուծում Երևանի քաղաքապետարանը

Կա՞ ողջամիտ բացատրություն՝ ինչու է քաղաքապետարանը նոր աղբամաններ տեղադրում և կողաշրջում «Սանիտեկի» աղբամանները, որոնք, ի դեպ, լցված են «դարավոր» աղբով: Աղբը «սեփականի» ու «օտարի» բաժանելով և միայն «սեփական» աղբամանների պարունակությունը հավաքելով ի՞նչ խնդիր է լուծում Երևանի քաղաքապետարանը: Երևանն, իսկապես, անտեր է, քանի որ միայն անտեր քաղաքում է քաղաքացին դառնում իշխանությունների և մասնավոր ինչ-որ ընկերության հակամարտության […]

Քո բույրն արթնանում է իմ մեջ, գրկում եմ գիշերային սառնությունը…

Պոեզիան մարդու աչքերը չպիտի լինի չպիտի մարդու հոգին լինի.. Պոեզիան մարդու Մարդը պետք է լինի… Այնտեղ… իմ տանը Ճանապարհիս լեռները ձյունոտ, հիշեցնում են ինձ տատիս փեշերն ալրոտ, ուր ես գլուխս էի դնում հեքիաթներ տեսնելու համար: Ու թափ էր տալիս տատս փեշերն իր գլորելով ձյուները սարերից, հոսում էր ձյունը նկարելով ծաղիկներ, ես բացում եմ ափս, հոտոտում […]

Ժողովուրդ օրաթերթի ArmLur.am-ի շտապ հայտարարությունը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին

Ժողովուրդ օրաթերթի ArmLur.am-ի շտապ հայտարարությունը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին. Արդեն երկու օր է, ինչ հանրությունը ցնցված է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության լուրից: Եւ, ինչպես ՀՀ ոստիկանապետ եղած տարիներին էր նա փակ, ինքնամփոփ մարդ, այնպես էլ ինքնասպանությունից հետո դեպքի մասին տարաբնույթ դատողություններ են արվում սուղ ինֆորմացիայի պատճառով: Նախ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, […]

Հոգեւորականներին ծնկի բերելու Նիկոլի ասածները պատահական չէին

Բավականին հետաքրքիր խոսակցություններ են տարածվում՝ կապված եկեղեցականներին ծնկի բերելու մասին Նիկոլի հայտարարության հետ: Համաձայն այդ լուրերի, Լոս Անջելեսում հանրահավաքին մարդ բերելու համար Նիկոլը դիմել է նաեւ բարձրաստիճան հոգեւորականությանը: Ընդ որում, անհանդուրժող տոնով պահանջելով հանձնարարել ԱՄՆ  Արեւմտյան հայոց թեմի հոգեւորականությանը՝ ակտիվորեն ներգրավել հանրահավաքին մարդկանցով ապահովելու  գործին: Համաձայն նույն աղբյուրի, Էջմիածնից խոստացել են միջամտել: Այս մասին գրում է «Իրավունքը»:  Բայց ահա, երբ հանրահավաքում  սպասվածից եռակի պակաս մարդ հավաքվեց, այդ  նույն հարցով զբաղվող  նիկոլական  էմիսարներն իրենց  ապահովագրելով, շտապել են հավաստիացնել, որ  այդ բոլորն իրենց բերած մարդիկ  են, իսկ եկեղեցին մատը մատին չի տվել օգնելու համար:  Արդյունքում, սակավամարդությունից առանց այդ էլ խիստ նյարդայնացած Նիկոլը,  չկարողանալով  իրեն  տիրապետել, սկսեց խոսել հոգեւորականներին ծնկի բերելու մասին, դրանով էլ ավելի հարամելով վիճակը: Բանն այն է, որ իրականում, ըստ աղբյուրի, հոգեւորականությունը հնարավորինն արել է, եւ շատերն էլ  հանրահավաքին  մասնակցել են հենց այդ հորդորներով: Եվ դրան հաջորդած եկեղեցականների հանդեպ  սպառնալիքներն  այն  աստիճան են զայրացրել անգամ շարքային քաղաքացիներին, որ Նիկոլն ավելի լավ կանի եւս  մեկ  անգամ  Լոս Անջելես չգնա:

Ի՞նչ արժեցավ վարչապետի այցը և այն ինչ տվեց Հայաստանին. ԱԺ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․ «Լոս Անջելոսում ամենաբարձր մակարդակով խայտառակվեց աշխատավոր հայի պատիվը: Պետական վերակսկողական ծառայության գործող կամ վերականգնվող պետին առաջարկում եմ մանրամասն ուսումնասիրել այցի խերն ու շառը՝ նյութական իմաստով… Ի՞նչ արժեցավ վարչապետի այցը և այն ինչ տվեց Հայաստանին… «Հանրահավաք»՝ 0 արդյունքով…»  

Ականջի տեղը ավագանու վկայականդ ծամի, աղջիկ ջան

Ռ-ռեֆլեկսիա։ Երբ քո պապան 90-ականներին բարձրաստիճան պաշտոնյա էր, իսկ դու բողոքում ես 90-ականների բեսպրեդելից ու սպանություններից ու խոստանում ես ականջ ծամել, եթե այդ ժամանակները վերադառնան։ Ականջի տեղը ավագանու վկայականդ ծամի, աղջիկ ջան:   Անժելա Էլիբեկովա

Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը փոխգնդապետի դաժան ծեծին դեռ ճշտվում է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությամբ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ կալանավորված Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի բնակիչ, Վայոց Ձորի մարզպետի օգնական, 28-ամյա Հարություն Գրիգորյանի նկատմամբ ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հաստատվել են այն տեղեկությունները, որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա 43-ամյա Արա Մխիթարյանը դաժան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված