Չեմպիոնական սպասելիքներով. Այսօր պայքարի է դուրս գալիս Սիմոն Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 18-ից Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այս մրցաշարից մենք սպասելիքներ ունենք, ու դրանք լիովին արդարացված սպասելիքներ են: Թայլանդում արդեն իսկ հնչել է Հայաստանի օրհներգը. պատվո հարթակի առաջին հորիզոնականում կանգնել է Հակոբ Մկրտչյանը: Մեր մարզիկը 89 կգ քաշային կարգում, 375 կգ (167+208) արդյունքով գերազանցեց մրցակիցներին և Հայաստանին պարգևեց անդրանիկ ոսկե մեդալը Թաիլանդից: […]





































