Մեր երկրում օրենքը գործում է միայն ընտրյալների համար: Պետությունը չի գործում և արդարության վերականգնումը իրականացվում է քաղաքացիների ուժերով /տեսանյութ/
«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը տեսանյութ է հրապարակել և գրել․
«Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը իմ տան շքամուտքի մոտ իմ նկատմամբ սորոսականների կողմից իրականացված կազմակերպված և խմբակային հարձակման և առևանգման փորձի` առ այս պահը չհրապարակված տեսանյութն է սա:
Հիշեցնեմ, որ հանցագործ սորոսականներն առ այսօր ազատության մեջ են: Առ այս պահը որևէ իրավապաշտպան կազմակերպություն պաշտոնապես չի դատապարտել այս հանցագործությունը: Սորոսի գրասենյակի վարձու մարդասերներին հրահանգված է լռել: Այս ընթացքում լուռ էր նաև ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը, որը վաղը արտահերթ նիստ է գումարելու «ազատագրենք Սորոսի գրասենյակը ցուցարարներից» օրակարգով:
Ասածս այն է, որ մեր երկրում օրենքը գործում է միայն ընտրյալների համար: Պետությունը չի գործում և ըստ էության արդարության վերականգնումը իրականացվում է քաղաքացիների սեփական ուժերով: Իրավապաշտպանները իրականում պաշտպանում են ոչ թե մարդու իրավունքները՝ այլ իրենց խմբային, ոհմակային շահերը:Տեսանյութը ՎԵՏՕ-ի էջում կտեղադրվի երեք լեզուներով ուղեկցվող բացատրությունով»։