21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինտերնետից կախվածությունը փոխում է մարդու ուղեղը

Առաջին անգամ հաստատվել է ինտերնետ-կախվածության եւ ալկոհոլից, կոկայինից ու մարիխուանայից  մարդու ուղեղում կատարվող փոփոխությունների միջեւ, հայտնել է “The Independent”-ը: Չինացի հետազոտողները նկարել են 17 հիվանդի գլխուղեղ, որոնք ունեն  ինտերնետ-կախվածության ախտորոշում: Այնուհետեւ դրանք համեմատել են 16 առողջ մարդկանց նկարների հետ: Պրոբլեմատիկ խմբի մոտ հայտնաբերվել են   “էմոցիաների մշակման, ուշադրության, որոշումներ կայացնելու եւ ճանաչողական վերահսկողության” համար պատասխանատու տարածքներ […]

Կրակոցներ Երեւանում: Հարձակվել են գործարարի ընտանիքի վրա

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 11-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցների փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ Շահումյան 3-րդ փողոցի թիվ 23 տան դիմաց Շահումյան 3-րդ փողոցի 21 տան բնակիչ, 64-ամյա Նորիկ Խաչատրյանը, նույն հասցեի բնակիչ, 39-ամյա Ա. […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին` ծննդյան 90-ամյակի առթիվ, բարձր գնահատել վաստակաշատ դիվանագետի գործունեությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում` որպես բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, այնուհետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ:

Արոնյանն առաջին հորիզոնականով ավարտեց արագ շախմատի մրցաշարը

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանն առաջին հորիզոնականով ավարտեց Grand Chess Tour շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz)։ Երրորդ օրը ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ հաղթանակից հետո Արոնյանը 8-րդ տուրում սև ֆիգուրներով ցավալի պարտություն կրեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտից, իսկ վերջին տուրում ոչ ոքի խաղաց չինացի Յու Յանջիի հետ։ Այսպիսով, Արոնյանը վաստակեց 13 […]

Չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին․Մասիս Մայիլյան

Արցախի հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հետևում է ներարցախյան քաղաքական զարգացումներին և չի բացառում, որ ակտիվ մասնակցություն կունենա առաջիկա ընտրություններին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հնարավորինս հետևում եմ ներարցախյան քաղաքական զարգացումներին և առաջիկա ՏԻՄ ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին։ Գտնում եմ, որ բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման […]

«Սանիթեք ինթերնեյշնլ»-ը 2018-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի վճարել շուրջ 300 մլն դրամ ԱԱՀ. ՊԵԿ փոխնախագահ

Կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների համաձայն՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել 299.918.392 ՀՀ դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղը` 280.429.121 ՀՀ դրամ ԱԱՀ: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա պարզաբանեց, որ հարկման առումով ՍՊ ընկերությունը և […]

Ունենք նախարար, որը թշնամանքի հասնող հայտարարություններ էր անում ԱՅԲ հիմնադրամի վերաբերյալ, բայց որն այդպես ներողություն չխնդրեց ԱՅԲ-ից

Արեգ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «15 ամիս առաջ նոր Հայաստանում նոր կրթության և գիտության նախարար նշանակվեց։ Նոր նախարարը նշանակվեց և առաջին հերթին գրոհի անցավ կրթության ոլորտի առաջամարտիկներից մեկի՝ ԱՅԲ հիմնադրամի, ԱՅԲ դպրոցի և Արարատյան Բակալավրիատի դեմ։ Տարբեր անվանումներ տվեց այդ հաստատություններին և դրանց ղեկավարներին, տարբեր մեղադրանքներ հնչեցրեց։ Նույնիսկ հայտարարեց, որ հրահանգել է ԱՅԲ […]

Չհավատալ ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն. ՊԲ

Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: «Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ: Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին […]

«Հեղափոխությունից հետո որոշ մարդկանց մոտ առաջացել կամ խորացել են մանիակալ համախտանիշները»

Այսօր բոլորը խոսում են առողջ ու ամուր պետություն ունենալու մասին: Սակայն չի քննարկվում, որ ամուր ու առողջ պետություն ունենալու համար պետք է ունենալ առողջ հասարակություն : Մեր երկրի ներքաղաքական իրավիճակը եկել- հասել է այն կետին, որ քաղաքական քննարկումներn իջել են տնային տնտեսուհիների մակարդակի : Որոշ մարդկանց մոտ առաջացել են մանիակալ համախտանիշներ : Կան նաև մարդիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի