«ՍԱՊԾ պետը 1,5 տարի է զբաղված է պարգեւատրումներ տալով, բիզնես կլասով էս կողմ էն կողմ գնալով» /տեսանյութ/
Այսօր`հոկտեմբերի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Դոնարա Ալեքսանյանն անդրադարձավ վերջին 1,5 տարում սննդամթերքի անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակին: Տիկին Ալեքսանյանի խոսքով`անհնար է Սննդի անվտանգության պետական ծառայության նոր պետի հետ աշխատել:
https://www.youtube.com/watch?v=2iBQRyCEJkg
«Թե ինչ է արտադրվում, որ արտադրամասում ինչպիսի որակական չափանիշներ են դրված, ինչ մսամթերք է արտադրվում, ում են տալիս … անհնար է իրենց հետ լեզու գտնել, որեւէ հարց բարձրացնել ի տարբերություն նախկինի: Նախկինում հնարավոր էր լինում հարցադրումներ բարձրացնել, լուծումներ տալ: Երբ բելառուսական մսի հետ կապված խնդիրը պիտի քննարկեինք, թե ինչպես է միսն անցնում սահմանը, դրանից ինչ է արտադրվում, նա ինձ հետ կես ժամ կնոջ նման վիճում էր, թե ես ինչ եմ իր մասին գրել ֆեյսբուքում: Արժանի չէայդ պաշտոնում: Ուրիշ ոչինչ չի նկատում: Նոր կադրերը համապատասխան չեն իրենց աշխատանքին: Իրենց լաբորատորիային չեմ վստահում, եւ հենց այսօրվա պետը ժամանակին լաբորատորիայում էր աշխատում ու հենց այդտեղ փաստաթղթեր էին կեղծվում»: