29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նրա վաղեմի ընկերներն ամեն ինչ արեցին նրան սև գույնի տակ ներկայացնելու համար

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԿՐԱԿԻ ՏԱԿ 

Հրայր Թովմասյանը նոր էր նշանակվել արդարադատության նախարար: Հրավիրեց հանդիպման: Տեղյակ էր, որ ես մի քանի նախարարների հետ աշխատել էի որպես քաղաքական հարցերով խորհրդական: Խնդրեց կանխատեսել, թե ինչպիսին կլինեն իր հարաբերությունները քաղաքական դաշտի հետ: Ներկայացրի իմ պատկերացումները, նաև ասացի․

– Ընդդիմությունը շուտով կոշտ կերպով կքննադատի քեզ:

– Դա հնարավոր չէ,- ասաց,- այնտեղ իմ ընկերներն են, ես տասը տարի նրանց հետ եղել եմ ընդդիմադիր ճամբարում, միասին դժվարին ճանապարհ ենք անցել: Նրանք չեն անցնի ընկերության սահմանը:

– Կանցնեն,- պատասխանեցի,- դու կոռուպցիոն որևէ կապի մեջ չես եղել, մաքրամաքուր կենսագրություն ունես ու քո գոյությամբ որոշակիորեն դրականացնում ես իշխանությունների պատկերը, իսկ դա ձեռնտու չէ ընդդիմությանը: Դու քո գոյությամբ դժվարացնում ես ընդդիմության գործերը, և նրանք անողոք կերպով պիտի ջանան քեզ ներկայացնել սև գույներով:

Անցավ որոշ ժամանակ: Եվ իսկապես նրա վաղեմի ընկերներն ամեն ինչ արեցին նրան սև գույնի տակ ներկայացնելու համար:

Հիմա արդեն Հրայր Թովմասյանը իշխանությունների կրակահերթի թիրախում է: Հիմա էլ իշխանություններն են, իրենց շահերից ելնելով, անողոք կերպով ջանում նրան սև գույնի տակ ներկայացնել, որովհետև եթե Հրայր Թովմասյանը հանրությանը ներկայանա որպես դրական կերպար, ապա կստացվի, որ նախկինները բոլորը չեն եղել բացասական կերպարներ, իսկ դա կհարվածի Փաշինյանի հիմնական խաղաքարտին, որով նա ջանում էր մարդկանց համոզել, թե նախկինները 100 տոկոսանոց հրեշներ էին, և ինքը հերոսաբար մարդկանց փրկել է նրանցից…

Բոլոր կողմերից կրակի տակ է եղել մարդը …

Գրում է հրապարակախոս Արծրուն Պեպանյանը: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ