01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները.արդարադատության նախարար

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրել է․ «Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները: Շատերը կխոսեն նախարարության ստեղծման մասին, քրեական ոստիկանության նոր մոդելի մասին, նոր տեխնիկական միջոցների մասին: Բարեփոխման հիմնական ուղղությունը, ամեն դեպքում, ոստիկանության ակադեմիայի վերափոխումն է եւ նոր, ազնիվ կադրերի պատրաստումը պարեկային ծառայության համար: Մեկնարկը շուտով»: «ՀՀ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը»՝ այստեղ.   

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին որքան հնարավոր է շտապ դիմել և դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Այս մասին հայտարարություն է տարածվել ԵԺԿ թվիթերյան էջում:

«2018-ից շատ մարդիկ դիմում են գրել, դարձել ՀՀԿ-ական». Կարինե Աճեմյան

ՀՀԿ-ականները վերջին շաբաթներին ակտիվ մարզային այցելություններ են կատարում՝ Կոտայք, Արարատ, Արմավիր եւ այլ մարզեր։ Ձեւավորվել է փոքրիկ խումբ, որտեղ ներգրավված են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը, երիտասարդական կառույցի նախագահ Հայկ Մամիրջանյանը, Վահրամ Բաղդասարյանը, կազմակերպական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, այլ ՀՀԿ-ականներ եւս տարբեր այցերի ներկա են լինում։ Թե ինչ նպատակ ունեն այցելությունները, զրուցեցինք Կարինե Աճեմյանի հետ։ […]

«Արմեն Սարգսյանը կլոունադայի մաս կազմեց». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմեն Սարգսյանը վավերացրեց այդ որոշումը՝ ինքնըստինքյան մաս կազմելով հակապետական այս կլոունադային,Նիկոլն էլ ամեն ինչ անելու է, որ հանրաքվեն կայանա: ՍԴ շուրջ ընթացող տևական տոտալ պրեսինգն աստիճանաբար մոտենում է իր վերջնափուլին, և առաջիկայում կլինեն նոր հանգրվաններ։ Այն փաստը, որ իշխանություններն ամեն գնով փորձում են ՍԴ-ում իրենց քիմքին հաճելի կարգավորումներ […]

Հայաստանում սկսվելու է նոր բաժանում՝ էժան էմոցիայի սպառողներ և ինքնուրույն մտածող շերտ

Այն համոզման եմ, որ հանրաքվեի գաղափարը Փաշինյանինը չի եղել, առավել ևս՝ «Իմ քայլինը»։ Օրվա մեջ ոտքի վրա փոփոխվող տարբերակները, հապճեպությունը և, ամենակարևորը, այդքա՛ն չհաշվարկված սխալը հուշում են, որ.  ա/ կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը բ/ Փաշինյանի դուրն այն առաջին հայացքից եկել է, նա տվել է էմոցիոնալ ռեակցիա, իջեցրել է հրահանգը 88-ին, ու պրոցեսը գնացել […]

Այդ դո՞ւ չես, որ արդեն քանի ամիս է մեր՝ հարկատուների գումարներով բարձր աշխատավարձ ես ստանում՝ առանց մատդ մատիդ խփելու, հիմա էլ, իբր թե, անհանգստացած ես Հայաստանի ինքնիշխանությամբ

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հիշել է Հայաստանի ինքնիշխանության մասին։ Այս մասին գրել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի տարակուսանքին Վենետիկի հանձնաժողովի անաչառության մասով։ «ՍԴ անդամ թե դատավոր Վահե Գրիգորյանը հիշել է Հայաստանի ինքնիշխանության մասին, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մտահոգվել էր առանց ՍԴ-ի եզրակացության հանրաքվե անցկացնելու խնդրով: Իրականում ՀՀ ինքնիշխանության համար […]

Զարմացած եմ առողջապահության նախարարի օրիգինալ մտքերից: Հակածխախոտային օրենքն այնքանով է արդյունավետ, որքան ծննդատուն փակելը. Խուրշուդյան /տեսանյութ/

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը. օրինագծի իրավական գնահատականն ու օրենքի կատարումն ապահովելու հիմնախնդիրները. նախագծի առավելությունն ու հնարավոր ռիսկերը այսօր «Հենարան» մամուլի ակումբում ներկայացրեցին «Եռամիասնություն հանուն զարգացման» Հասարակական կազմակերպության նախագահ, հասարակական գործիչ, իրավաբան Մամիկոն Խուրշուդյանը եւ հոգեթերապեւտ Մարատ Զաքրյանը:  Հակածխախոտային օրենքը, Մամիկոն Խուրշուդյանի խոսքով`նույնքան արդյունավետ է, որքան ծննդատուն […]

ժողովուրդն ա տղան, և ժողովուրդը պետք է որոշի՝ ինչպես իրացնել իր իշխանությունը. Աղազարյան

Ո՞վ է ասում, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը ծայրից ծայր հակասահմանադրական է։ Ես չեմ հիշում, որ ընդդիմությունից որևէ մեկն ասած լինի, այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Երբ լրագրողները վերջինիս հուշեցին, որ նման համոզմունք ունի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդման Մարուքյանը, Աղազարյանը պատասխանեց.   «Ես ընդամենը կասեմ, որ համաձայն չեմ նրա հետ։ Մենք չենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի