Նպատակ ունենք կրթելու հայ մասնագետներին. Դավիթ Հարությունյանը ներկայացնում է Լույս հիմնադրամի՝ նախորդ տարվա արդյունքները /Ուղիղ/
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում փետրվարի 9-ին դեպք է տեղի ունեցել, որի մասին վարչապետի քաղաքի՝ Իջեւանի, ու Նոյեմբերյանի իրավապահները շշուկով են խոսում։ Պաշտոնական տեղեկություններ նույնպես չեն հաղորդում։ Ըստ շրջանառվող լուրերի, փետրվարի 9-ին համայնքի ավտոլվացման կետերից մեկում մի հարբած քաղաքացի կոտրել է «Լվա ինքդ» ավտոլվացման կետի ապարատը, հափշտակելով միջի գումարը։ Տեսախցիկները, որոնք տեղադրված են եղել ավտոլվացման կետում, ֆիքսել […]
Չնայած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով պետք է գործեն «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբներ, սակայն այս պահի դրությամբ վերջինիս ճակատագիրը դեռեւս մշուշոտ է: Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է. «ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձեւավորել համապատասխանաբար հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով […]
Իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն հանրաքվեի մասնակցության մասով, մանավանդ որ հասունանում է բոյկոտի տարբերակը: «Իմ քայլում» պնդում են, որ պետք է վերադառնալ նախկին ընտրակարգին` թույլ տալ, որ դրսում ապրող ՀՀ քաղաքացիները քվեարկեն ՀՀ դեսպանատներում, սակայն տեխնիկապես դա հնարավոր չէ, որովհետեւ բախվում են Ընտրական օրենսգրքի փոփոխության խնդրին: Իշխանությունները փորձում են գնալ ավելի օպտիմալ ճանապարհով. 2 խոշոր քաղաքների՝ […]
Ինչպես թերթի աղբյուրն է հայտնում, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ծիծաղելի սցենարն են մշակում: Թերթի աղբյուրի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին առաջարկել է տևական ժամանակ լռել և հերքել բոլոր այն լուրերը, որոնցում, մասնավորապես, ասվում է, թե Վահե Գրիգորյանն է հավակնում դառնալ ՍԴ նախագահ: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը […]
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գործալիքը՝ անպատիժ… ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ աշխատողը կարող է գործալքության պատճառով ազատվել աշխատանքից, եթե նա ընդամենը մեկ աշխատանքային օր (հերթափոխ) առանց հարգելի պատճառի չի ներկայանում աշխատանքի, ասել է թե՝ չի կատարում իր պարտականությունները: Բա հիմա, եթե էս […]
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի կոչը արտերկրում բնակվող հայերին և իրականությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերի ժամանակ կոչ էր անում արտերկրում բնակվող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, ովքեր ժամանակին ցանկություն էին հայտնել մասնակցելու, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխությանը» և չէին կարողացել գալ Հայաստան էժան տոմսեր գնել և ապրիլի սկզբին […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բանաստեղծություն է գրել, որը նվիրված է առաջիկա հանրաքվեին: «Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին»,- գրել է նա: Բանաստեղծությունը՝ ստորև: Հանրաքվե Հեղափոխությանը ասում եմ Այո, Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝ Իր վաղվա օրվան ժպիտով նայող, Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ: Արդարությանը ասում եմ Այո, Ոչ մի […]
Երբ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն իր սենյակում կազմակերպում է հանդիպում մանկապարտեզների տնօրենների հետ, ապա հրավիրում է ոստիկանությանը, որ տնօրենների սննդի ելքի-մուտքի մատյաններն առգրավվեն, ու էս ամենից հետո պարոնը փորձում է ապացուցել, որ այդ կարգի վարքագիծը նորմալ է… այ էս ա, էս… ի դեպ, չկա որևէ քրեական հետապնդում ոչ մի տնօրենի նկատմամբ, բայց страх гонять անելը […]
«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր, ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանի համոզմամբ՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրելով հանրաքվեի մասին որոշումը՝ մաս դարձավ այն հակաիրավական և հակասահմանադրական գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր երկրում՝ Սահմանադրական դատարանի՝ Նիկոլ Փաշինյանին ոչ հաճո կազմից ազատվելու նպատակով։ «Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստում ընդունված որոշման մեջ խախտված է Սահմանադրությունը, հանրաքվեի է դրվել մի հարց, որն […]































