09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ժողովուրդն ա տղան, և ժողովուրդը պետք է որոշի՝ ինչպես իրացնել իր իշխանությունը. Աղազարյան

Ո՞վ է ասում, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը ծայրից ծայր հակասահմանադրական է։ Ես չեմ հիշում, որ ընդդիմությունից որևէ մեկն ասած լինի, այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Երբ լրագրողները վերջինիս հուշեցին, որ նման համոզմունք ունի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդման Մարուքյանը, Աղազարյանը պատասխանեց.

 

«Ես ընդամենը կասեմ, որ համաձայն չեմ նրա հետ։ Մենք չենք ասել, որ ժողովուրդը փոփոխություններ է ուզում, մենք ասել ենք, որ ժողովուրդը հեղափոխություն է իրականացրել, որը պետք է լինի ամբողջական և համապարփակ։ Հանրաքվեից ավելի բարձր ակտ ես չեմ պատկերացնում։ Այսպես կոչված՝ ժողովուրդն ա տղան, և ժողովուրդը պետք է որոշի՝ ինչպես իրացնել իր իշխանությունը», – ասաց պատգամավորը։

Հովիկ Աղազարյանը միաժամանակ նկատեց՝ 650 հազար կողմ քվե հավաքելն այդքան էլ հեշտ չէ, սակայն չի կարծում, որ դժվարություններ կլինեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ