06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Այդ դո՞ւ չես, որ արդեն քանի ամիս է մեր՝ հարկատուների գումարներով բարձր աշխատավարձ ես ստանում՝ առանց մատդ մատիդ խփելու, հիմա էլ, իբր թե, անհանգստացած ես Հայաստանի ինքնիշխանությամբ

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հիշել է Հայաստանի ինքնիշխանության մասին։ Այս մասին գրել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի տարակուսանքին Վենետիկի հանձնաժողովի անաչառության մասով։

«ՍԴ անդամ թե դատավոր Վահե Գրիգորյանը հիշել է Հայաստանի ինքնիշխանության մասին, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մտահոգվել էր առանց ՍԴ-ի եզրակացության հանրաքվե անցկացնելու խնդրով:

Իրականում ՀՀ ինքնիշխանության համար Վահե Գրիգորյանի անխոնջ պայքարն անցնում և հանգում է ՍԴ նախագահի աթոռի մոտով: Ամբողջ մի հետհեղափոխական երկիր մատի վրա պտտացնող Վահե Գրիգորյանը որոշել է մատ թափ տալ եվրոպական կառույցների վրա՝ արհամարհանքով նետելով՝ «Այդ դուք չէի՞ք, որ…»:

Այդ դո՞ւ չես, որ արդեն քանի ամիս է մեր՝ հարկատուների գումարներով բարձր աշխատավարձ ես ստանում՝ առանց մատդ մատիդ խփելու, հիմա էլ, իբր թե, անհանգստացած ես Հայաստանի ինքնիշխանությամբ: Հանգիստ նստիր տեղդ, և Եվրոպայի վրա մատ թափ տալու փոխարեն՝ աշխատանքի գնա:

Ամբողջ մի երկիր դարձել է քո հավակնությունների գերին»,- նշել է նա:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ