10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ասում եք՝ մանիպուլյացիա եք անում. աա մնջախաղի թատրո՞ն է, ձայն չհանենք, ձեռքերով նշաններ ցույց տանք. Գևորգ Պետրոսյան

Սահմանադրական դատարանի մասին օրենքի՝ ձեր կողմից նախանշված 88-րդ հոդվածը սահմանում է սոցիալական երաշխիքներ, ԱԺ մեծամասնությանը դիմելով՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Ձեր կողմից ներկայացված նախագիծը որևէ կապ չունի սոցիալական երաշխիքների հետ, որովհետև ՍԴ օրենքի 88-րդ հոդվածը նվազագույնը 12 տարվա ծառայություն կամ հանրային ծառայություն զբաղեցրած անձին տալիս է համապատասխան երաշխիք, ձեր կողմից ներկայացվածը նաև հնարավորություն է […]

Գյումրին չի կարելի սիրել քաղաքական վերադասավորումների արդյունքում, բոլորը դարձել են գյումրիասեր. Երևանի փոխքաղաքապետ

Ես շատ ուրախանում եմ, որ Գյումրիի մասին խոսելը, Գյումրիով մտահոգվելը հիմա շատ թրենդային է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ «2016 թվականին, երբ Հայկ Բարսեղյանի հետ իրականացնում էինք «SOS Գյումրի» բարեգործական ծրագիրը, գյումրեցի 33 անօթևանի համար փորձում էինք հայթայթել միջոցներ, որ անմարդկային պայմաններից հանեինք, այսօր խոսացողներից ոչ մեկին գրեթե չեմ հիշում», – […]

Գումարներն ուղղում են ավելի կարևոր «ոլորտներ»՝ պերֆորմանսների ու տրանսգենդերների գործունեությանը զարկ տալուն. Հրապարակ

«Իմ քայլի» ինտելեկտուալ հատվածը մասնակցել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ամանորյա սեզոնին, թեև ներսում տարակուսանք կա՝ ընտրված «սաստավի» հետ կապված (Արթուր Դավթյան, Արփի Դավոյան, Վահագն Թևոսյան…)։ «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել և չի մասնակցել պատգամավորների խաղին: «Իմ քայլի» թիմը ղեկավարել է Վահագն Թևոսյանը, ԲՀԿ-ինը` Արման Աբովյանը: Խաղն արդեն նկարահանվել է, ցուցադրվելու է հունվարի 4-ին։ Մասնակիցներն ասացին, […]

Իշխանությունը սառը ցնցուղի տակ. էյֆորիայից փշրանքներ էլ չեն մնացել. Հայելի

ՏԻՄ վերջին ընտրությունները հետաքրքիր լակմուսի թուղթ դարձան իշխանության վարկանիշի եւ հանրային վստահության հարցում: Տասնյակ համայնքներում կիրակի օրն ընտրություններ էին։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի 16 համայնքներից 12-ում ընտրությունները հերթական է, իսկ 4-ում՝ արտահերթ։ Իհարկե, այս ընտրությունները նույնպես չտարբերվեցին նախորդներից ու թեկնածուները հիմնականում անկուսակցական էին կամ էլ համայնքների նախկին ղեկավարներ: Սակայն մի […]

Իշխանությունը որոշում է կայացրել ՀՀ ոստիկանապետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնների հարցում: Ով կնշանակվի. Փաստ

Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները որոշում են կայացրել ՀՀ ոստիկանապետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնների հարցում:  Ինչպես հայտնի է, Վալերիյ Օսիպյանի և Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո սեպտեմբերի 19-ին այդ պաշտոններում նշանակվեցին պարտականությունների ժամանակավոր կատարողներ՝ համապատասխանաբար Արման Սարգսյանը և Էդուարդ Մարտիրոսյանը:  Թերթի աղբյուրների փոխանցմամբ, վարչապետն առաջիկայում հենց նրանց էլ կնշանակի այդ պաշտոններին՝ արդեն ոչ որպես ԺՊ-ներ:  Տեղեկությունների համաձայն, […]

Իրավիճակ է, որ վարչապետի մոտ փոխվում է: ՀՀ-ում «հացին կակա ասողներ» էլ չկա՞ն

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ վերջին օրերի աղմկահարույց թեմաներից մեկին՝ Երևանում Ամանորը նշելու համար բյուջեից մոտ 700 հազար դոլար հատկացնելուն. «Այդ միջավայրը, որ ստեղծվում է, հենց առաջին հերթին սոցիալապես անապահով կամ ամենօրյա ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց համար է, դա հնարավորություն է տալիս, որ նրանք շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը:  Մենք […]

Դու բախտավոր ես, որովհետև Քրիստոս արցունքներով է քեզ փնտրում, և Հայրը սպասում է, որ ապահով տուն վերադառնաս

Պարզ հավատացյա՞լ ես. դու ամենաբախտավորն ես: Ոչ մեկի կյանքը քոնի նման հարուստ չէ, և ոչ մեկին վիճակված չէ հավաքել անդնդի չքնաղ ծաղիկները, որ դու կարող ես հավաքել այս կյանքի ընթացքում: Միայն թե մենակ, առանց հովվի մի քայլիր: Քայլիր եկեղեցու հետ, որովհետև դեռ գառնուկ ես, իսկ շուրջբոլորդ շատ են գայլերը`անթիվ, անհամար: Դու բախտավոր ես, որովհետև Քրիստոս […]

«Եվս մեկ անգամ հորդորում եմ Լոռու մարզպետին, եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր». Վահրամ Բաղդասարյան

ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Եվս մեկ անգամ ստիպված եմ արձագանքել Լոռու մարզպետարանի անտրամաբանական ,ոչ մասնագիտական հրապարակմանն ու անհեթեթ քրեական գործի հարուցմանը: Խոսքը վերաբերում է Վանաձոր քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին պատկանող նախկին մորթու մուշտակի ֆաբրիկայի տարածքին: Հիսուն տարուց ավելի պատմություն ունեցող ֆաբրիկայի արտադրական շինությունները երկրաշարժից հետո ամբողջությամբ թալանվեց, […]

Իմ փրկությունն Ես, Տեր իմ, և Աստված

Իմ փրկությունն Ես, Տե՛ր իմ, և Աստվա՛ծ, ցերեկն առջևդ աղո՛թք կարդացի, գիշերը նույնպես: Աղոթքներս թող տեսնվե՛ն Քեզնից և խոնարհեցնես ականջդ ձայնիս՝ իմ խնդրանքնե՛րը հաշվի առնելու: Քանի որ անձս չարչարանքների՛ ցավերով լցվեց, մերձեցավ կյանքն իմ անլուր դժոխքին, և համարվեցի նրա՛նց շարքերում, ովքեր նետվում են խորը փոսի մեջ: Եղա ես մի մարդ, ով շուրջբոլորը օգնակա՛ն չունի, սակայն […]

Մեծ հաճույքով կծխեմ ինչպես Հրաչ Հակոբյանի, այնպես էլ Արսեն Թորոսյանի քելեխներին, եթե իհարկե,Նիկոլի իշխանազրկումից հետո նրանք չճողոպրեն երկրից

ՀՀ «գլխավոր աներձագ» Հրաչ Հակոբյանը ԱԺ ում զարմանալի հայտարարություն արեց թե բոլոր ծխողներին  պետք է դարձնել վտարանդի «իզգոյ», գրում է «Իրավունքը»՝ Զարմանք խորագրում:  Մի կողմ թողնենք, թե ինչպես դրան կվերաբերվեն երկու հին ծխողներ` նրա հարազատ քույր, Նիկոլի կին Աննա  Հակոբյանը եւ Նիկոլի հոգեւոր հայրիկ Լեւոն Տեր-Պետրոսյանը,  այլ արձանագրենք,  որ այդ լպիրշությունը  վրդովեցրել է ինչպես ծխող,  այնպես էլ  չծխող քաղաքացիներին:  Սակայն դրան բավականին սրամիտ արձագանքել է  հին ՀՀՇ-ական վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը.  «Կանցնի մի 10-20 տարի, ու ծխելու դեմ  մոլագար պայքարի  այս համաշխարհային  միտումը  կդառնա պատմական  հուշ հերթական վհուկաորսի մասին:  Կպարզվի,  որ այդ պայքարը  կառուցված էր անտանելի չափազանցությունների  եւ պարզունակ  ահաբեկչական  քարոզչության հիման վրա, ու էս ամենը կհիշվի որպես վատ անեկդոտ:     Կանցի եւս 10-20 տարի, ու հավուր պատշաճի տխուր դեմքերով մենք  լուռ կծխենք մեր չծխող ընկերների քելեխներին  (Աստված  նրանց երկար  կյանք տա):  Կպարզվի, որ երկար կամ կարճ կյանքի հետ կապ չունի ո՛չ ծխելը, ո՛չ  չծխելը: Ու կցրվենք տներով»: Ինչեւէ, վատ միտք  չէ: Օրինակ, մեծ հաճույքով կծխեմ ինչպես Հրաչ  Հակոբյանի,  այնպես էլ  Արսեն Թորոսյանի քելեխներին,  եթե իհարկե,  Նիկոլի իշխանազրկումից հետո նրանք  չճողոպրեն երկրից:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված