Քրեական մշակույթը վերանում է ոչ թե ամբիոններից պատերին ծեփելով, ասֆալտներին փռելով, այլ գործ անելով /տեսանյութ/
«Այն կառավարությունը, որն ամեն օր, ամեն վայրկյան խոսում է ասֆալտներին փռելուց, պատերին ծեփելուց, այդ գործընթացը թող սկսեն կարգապահություն հաստատեն զինված ուժերում: Եթե այսօր երկրի վարչապետի մակարդակով խոսվում է քրեական ենթամշակույթի մասին, դա մի թեմա է, որը ոչ թե պետք է խոսել, այլ պետք կառավարչական լծակներն օգտագործել , որպեսզի այդ խնդիրները լուծվեն տեղում, որպեսզի հրամսնատարակսն կազմն իմանա, ձգվի և ենթարկվի այդ կարգուկանոնին, եւ կարգուկանոնը իջեցվի մինչեւ զինվոր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։