«Հերիք է անիմաստ ինքնահաստատվեք ՀՀԿ-ին հիշելով». Գեղամ Պետրոսյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/02/CCBF974F-0D4D-4978-AB8C-4BBA089E2252.jpeg)
ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թիմից թիմ թռած, հանուն մանդատի սեփական քաղաքական ու ընկերասանիկական հարաբերությունները մոռացած Հայկ Կոնջորյանը այսօր նորից փայլել է իր մտքի գոհարներով` հայտարարելով որ մենք ՈՉ-ի ոչ ֆորմալ շտաբի մեջ ենք։ Չգիտեմ` Կոնջորյանը երազ է տեսել, թե եղունգ նայել, բայց ես ասում եմ իրականությունը։
Գնացեք և ձեր քարոզարշավը անցկացրեք; Հանրապետականները չեն մասնակցելու ձեր կողից ձևավորված կեղծ օրակարգով քաղաքական կլոունադային։
Հերիք է անիմաստ ինքնահաստատվեք ՀՀԿ-ին հիշելով` հալվա ասելով բերանդ չի քաղցրանում։
Ֆորմալ առումով պատգամավոր ես, ոչ ֆորմալ առումով` ճամբարափոխ…
Հ.Գ.
Քո քաղաքական գործունեության լավագույն գնահատականը տալիս է Google-ը։ Երբ փորձում ես փնտրել` «այսքան երիտասարդ, բայց արդեն Նատաշա» ասույթը»: