01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պոլիկլինիկաների «այլ կաբինետների» ֆինանսավորումը դադարեցվել է. Փաստ

Օրերս տարբեր հրապարակումներից և քաղաքացիների ահազանգերից պարզ դարձավ, որ հանրապետության ողջ տարածքում գործող պոլիկլինիկաների «այլ կաբինետներն» այլևս չեն գործելու։ Պատճառը պետական ֆինանսավորման դադարեցումն է։ Պոլիկլինիկական հաստատություններում «այլ կաբինետները» 2020 թվականին այլևս պետական պատվերով ծառայություններ, այսինքն՝ խորհրդատվություններ չեն իրականացնում։ Տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը։ Նա մանրամասնում է, […]

Համայնքապետերին սկսել են շանտաժի ենթարկել՝ Եթե «ոչ»-ը հաղթի, նստելու եք, իսկ եթե «այո»-ն, գործերը կկարճվեն, Հրապարակ

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունները սկսել են թափով աշխատել, որովհետեւ հասկանում են՝ նախ, 650 հազար «այո» ստանալը բարդ է լինելու, բացի այդ՝ սա յուրօրինակ վստահության հանրաքվե է լինելու իշխող ուժի համար։ Թերթի տեղեկություններով, մարզպետներն ու տարածքային կառավարման նախարարությունը նախկին ՀՀԿ-ական համայնքապետերին սկսել են շանտաժի ենթարկել՝ ասելով, որ եթե ձեր ղեկավարած համայնքում […]

Ինչ կարժենա հանրաքվեն. գնահատե՞լ է կառավարությունը ռիսկերը. 168 Ժամ

Իր չարդարացված ամբիցիաների պատճառով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կրկին սթրեսի ենթարկել երկիրն ու տնտեսությունը։ Հանրաքվեն փող արժի։ Այն կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես հայտարարեց ԿԸՀ նախագահը, անհրաժեշտ կլինի առնվազն 5,5-6 մլն դոլար, որը դուրս է գալու պետության գրպանից։ Ընդունեք, որ դա փոքր գումար չէ մեր բյուջեի համար։ Այն կարող էր ուղղվել բազմաթիվ այլ ծրագրերի իրականացմանը […]

«Մեսիա հռչակած Նիկոլը լրիվ մտել է դերի մեջ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները «на ура» մտնում են հավերժ տեղապտույտի մեջ. Մեսիա հռչակած Նիկոլը լրիվ մտել է դերի մեջ: Սահմանադրությունը բավականին բարդ կոնցեպտուալ իրավաքաղաքական փաստաթուղթ է, և ոտքի վրա այն մեկնաբանելն ու փողոցային մակարդակի քննարկումներ անելը, առաջին հերթին՝ հարված է պետությանն ու պետականությանը։ Սակայն այսօր բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես […]

Հանրաքվեի օրակարգը կործանիչ է․ ՀՀԿ-ն չի մասնակցի քարոզարշավին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական: Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ: Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ […]

Հետեւելով`Նիկոլի օրինակին. Սոնա Աղեկյանը խոստանում է փակել բոլոր արագաչափերը /տեսանյութ/

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում սև տոպրակով փակում է Երևանի արագափաչերը՝ հայտարարելով, որ 2 օրվա ընթացքում փակելու են հանրապետության բոլոր արագաչափերը։ «Սոված երկրում ունենք արագաչափեր, որոնք կեղեքում են մեր վարորդների գրպանները, նրանք հացի գումարը տանում են և չգիտեն, թե ուր։ Մենք 2 օրվա ընթացքում փակելու ենք հանրապետության բոլոր արագաչափերը»,-նշեց նա։ Ավելի […]

Մերկելը հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ ԽՈՍՔ ՉԿԱ. Աշոտյանը բռնացրել է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ կողմնորոշվում, դուք ավելի շատ պաթոլոգիկ խաբեբանե՞ր եք, թե՞ անտաղանդ վախկոտներ: Ուրեմն այսօր կայացած Մերկել-Փաշինյան հանդիպման տեսագրությունն եմ նայում Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջում, որն հեռարձակվել է հայերեն թարգմանությամբ: Հետո մտնում եմ Գերմանիայի կանցլերի պաշտոնական էջ ու լսում հանդիպման տեսագրությունն առանց թարգմանության: Ու պարզվում է ի՞նչ: Անգելա […]

«Հայրենիքը մեզ համար հյուրանո՞ց է՝ գան, քվեարկեն, էլի գնան». Էդուարդ Շարմազանով

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ – Պարոն Շարմազանով, ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի վերաբերյալ Ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք․ «Այո ասելով հանրաքվեին՝ այո եք ասելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, տրանսգենդերության քարոզին, բացարձակ բռնապետության հաստատմանը։ Սա Փաշինյանի հերթական կեղծ օրակարգն է»: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս համոզմունքը: – Համոզմունքս պայմանավորված է և հիմնված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի