10 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում փետրվար ամսին 2 անգամ պարգևավճարներ են բաժանվել աշխատավարձի 100 և 30 տոկոսի չափերով

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքի ՀՀ ԱԺ նախագահի «Որոշումներ և կարգադրություններ» բաժնից տեղեկանում ենք, որ այս տարվա փետրվար ամսին ՀՀ Ազգային ժողովում 2 անգամ պարգևավճարներ են հատկացվել։ Մասնավորապես, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի փետրվարի 4-ի Կ-14-Ա կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ եւ աշխատողներ պարգեւատրվել են ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով։ Նույն օրը ստորագրված Կ-15-Ա կարգադրությամբ Արարատ Միրզոյանը […]

Եթե մեր խորհրդարանական ընդդիմությունը իրեն պահի խորհրդարանական ընդդիմության նման, ապա պետք է դիմեն ՍԴ. Շարմազանով

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ -Պարոն Շարմազանով երեկ խորհրդարանը արտահերթ նիստով որոշեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնել, իսկ առավոտյան վարչապետ Փաշինյանը դա համարեց պառլամենտարիզմի մաստեր-կլաս։ Ձեր գնահատականով, երեկ ի՞նչ տեղի ունեցավ խորհրդարանում։ -Պետականության, պառլամենտարիզմի վերաբերյալ իմ եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կարծիքները տարբեր են , եթե իրենց համար ժողովրդավարությունը […]

«Սահմանադրությունը գրվում է խելամտության, այլ ոչ թե՝ խելագարության կանխավարկածով». Վարդան Այվազյան

Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա ժամերին ստորագրի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորի ստորագրությամբ ներկայացված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխության» նախագիծը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը, ապա մոտ 2 ամսից ՀՀ քաղաքացիները պետք է գնան ընտրատեղամասեր՝ ստորագրելու ՍԴ 7 դատավորի լրազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օգտին կամ դրա դեմ: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է […]

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին Բեռլինում կհանդիպի Անգելա Մերկելի հետ

Հաջորդ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Բանակցությունների թեմաները կլինեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաև արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերը», – տեղեկացրել է Դեմմերը։ Փաշինյանը Գերմանիա կայցելի փետրվարի 13-ին:

ԱԺ-ում ավելի շատ ճգնաժամ կա, քան Սահմանադրական դատարանում. Գևորգ Պետրոսյան

Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելը չի խոսում ԲՀԿ երերուն կեցվածքի մասին, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Երբ մենք որոշեցիքն չմասնակցել քվեարկությանը, սա ինչ-որ մարդկանց համար հիմք է հանդիսացել, որ մեզ մեղադրեն երերուն կեցվածքի մեջ, բայց չկա նման խնդիր», – ասաց նա: Պետրոսյանը նշեց՝ ինքը բազմիցս ասել և նորից պնդում է, […]

Կոչ ենք անում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք. ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտգործնախարարությունը ներկայացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանի հայտարարությանը։ Հարցուպատասխանը՝ ստորև. Հարց. Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպմանը, նշել է, որ «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» […]

«Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ պահվածքով ղեկավար ունենալն իսկապես աղետ է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԱԺ-ում խայտառակություն է ցանկացած քաղաքակիրթ երկրի համար: Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ պահվածքով ղեկավար ունենալն իսկապես աղետ է: Այդ մարդը այդպես էլ չդարձավ պետական գործիչ, քանզի ինչքան էլ «եփվեն նրա ականջները» թանկարժեք կորտեժներում, առաջատար ջազ-կլուբերում, բազմամիլիոնանոց կառավարական դղյակներում և էլիտար չարտերներում, նրանք անհույս հում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի