06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը պնդում է՝ որ ՍԴ-ում չկա ճգնաժամ:

«Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա», – լրագրողներին ասաց նա:

 

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գալիս, բայց աշխատավարձ է ստանում, Թոխյանն ասաց.

«Դուք իրեն էդ հարցով դիմեք»:

Նա նշեց, որ մի քանի անգամ հանդիպել է Վահե Գրիգորյանին և որպես ավագ դատավոր խորհուրդներ տվել:

«Երբ եկել եմ ՍԴ, միակն եմ եղել, ով պապի չէր, այսօր միակն եմ դատարանում, ով պապի է: Ավագի իրավունքով իմ հորդորներն ուղղակի ասել եմ», – ասաց Թոխյանը:

Թե ինչ խորհուրդներն է տվել Գրիգորյանին, Թոխյանը չմանրամասնեց: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ