Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու նախագիծը հակասում է Սահմանադրությանը. սա փորձ է՝ ոչնչացնելու ՍԴ-ն. Դավիթ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը միանշանակ հակասում է Սահմանադրությանը, նաև փորձ է՝ կատարելու Սահմանադրական դատարանի ոչնչացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով ՝ դա ինքնին քրեական հանցագործություն է: Դիտարկմանը՝ փոփոխություններով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ […]