04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Իսրայելում սովորող հայ երեխաներն ուզում են վերադառնալ Հայաստան. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քիչ առաջ ինձ է դիմել Իսրայելի միջազգային դպրոցներից մեկում սովորող հայ աշակերտների խումբ, որը ստեղծված իրավիճակում հայտնվել է ծանր կացության մեջ։

9 երեխա ուզում է վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում։

Հիմա դպրոցն իրենց ընդունել է և խոստացել պահել այնքան ժամանակ մինչև չգտնվի ելք դուրս գալու երկրից։

Նրանց փորձել է օգնել Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան` Արմեն Սմբատյանը, սակայն խնդիրը լուծել չի հաջողվել։

Դիմում եմ լրատվամիջոցներին՝ խնդրի բարձրաձայնման եւ պատկան մարմինների առջեւ այն դնելու խնդրանքով։

Միաժամանակ առաջարկում եմ Կառավարությանը չարտերային թռիչք կազմակերպել եւ վերադարձնել աշակերտներին Հայաստան։

Իմ հաշվարկով այդ emergency flight-ը կարժենա մոտ 30 000 $՝ այսինքն մոտ 20 պատգամավորական «պարգեւավճար»։

Սփյուռքի հետ աշխատանքի պատասխանատուներին հորդորում եմ կապ հաստատել այդ աշակերտների հետ, իսկ մեր եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանին՝ խնդրում աջակցել նրանց։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ