17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մանիպուլյացիաներ ԱԺ՝ ամբիոնից. 168 ժամ

«Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԱԺ ամբիո­նից սահմանադրական փոփոխու­թյունների մասին նախագծի անհ­րաժեշտության և հրատապության մասին խոսելիս ելույթ ունեցող «Իմ քայլը» իշխող կուսակցության ներ­կայացուցիչները, այդ թվում և վար­չապետ Փաշինյանը, որդեգրել էին ինֆորմացիոն մանիպուլյացիայի ռազմավարությունը: Մենք առանձնացրել ենք ամենից հաճախ կրկնվող սուտ փաստերը, որոնք կիրառվեցին երկրի գլխավոր ամբիոնից հանրության մոտ Սահ­մանադրական դատարանի նկատ­մամբ բացասական կարծիք ձևավո­րելու նպատակով: […]

Հայաստանի տնտեսության աբսուրդը․ 168.am

«Պաշտոնական տվյալներով Հա­յաստանի տնտեսությունը բարձր աճ է արձանագրել, ավելացել են նաև արտաքին ու ներքին առևտրաշրջանառությունները:     Ու այդ պայմաններում, նույն պաշտո­նական տվյալներով, բեռնափո­խադրումները կտրուկ կրճատվել են: Թե ինչու է այդպես, նույնիսկ մաս­նագետներն են դժվարանում բա­ցատրել: Տրամաբանորեն, երբ տնտեսությունն աճում է, պետք է ավելանան նաև բեռնափոխադրում­ները: Բայց դրանք նվազել են, այն էլ՝ ոչ թե 10 կամ 20 […]

Նիկոլ Փաշինյան․ կեղծիքի կոմբինատորը․ 168.am

168.am-ը գրում է․ «Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի շարժիչ ուժը շարունակում է լինել կեղծիքը՝ բառի լայն և նեղ իմաստներով։ Այնպես չէ, որ կեղծիքը նոր մատերիա է հայկական իրականությունում, պարզապես 2018 թվականի հեղափոխությունից հետո այն նոր դրսևորումներ ու մատուցման նոր ձևեր է ստացել։ Նախկինում՝ շուրջ երկու տասնամյակ, երկրում ամենաշատը կեղծվող երևույթը մարդկանց քվեն էր, որի շնորհիվ իշխանությունն արտադրվում […]

Մեր ազգը գնում է դեպի ինքնաոչնչացում․ Արա Վարդանյանը՝ զոհերի մասին

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է/ «Ցավով արձանագրում եմ, որ այսօր ունեցանք այս տարվա սկզբից 13-րդ զոհը բանակում։ Ցավակցում եմ հարազատներին, բայց չեմ կարող գտնել սփոփանքի խոսքեր։ Խոսքեր, որ ինչ որ կերպ կթեթևացնեին ձեր վիշտը։ Ի՞նչ ասեմ, ի՞նչ գրեմ… իրոք չգիտեմ։Դիմում եմ Վեհափառ Հայրապետին. Վեհափառ  Տեր, խնդրում եմ Ձեզ համերաշխության կոչով […]

Եկել էր ինձ հետ լուսանկարվելու․ ԱՄՆ սենատորը՝ ԱԺ նախագահի մասին․ Հրապարակ

«ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, ով բավականին սերտ շփումներ ունի ամերիկյան իշխանությունների հետ, վերջերս մի առիթով հանդիպել է ԱՄՆ սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մըքքոնելի հետ, ում հետ 2019-ի հուլիսին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ապա լայնորեն այդ հանդիպումը լուսաբանվել էր։ Մեր հայրենակիցը, պարզ հետաքրքրությունից դրդված, հարցրել է Մըքքոնելին, […]

Հարթակ՝ «այո»-ն բացառող կարծիքների համար. Ռ․Մելիքյանը՝ «ոչ»-ի մասին․ Հրապարակ

«Արտախորհրդարանական ընդդիմությունը պլանավորել է իր անելիքները՝ կապված հանրաքվեի հետ։ «Բանակցում ենք հայտնի քաղաքական ուժերի հետ, արդեն իսկ ունենք պայմանավորվածություններ` համատեղ ժողովրդին բացատրելու, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Քաղաքական ուժերը չցանկացան «ոչ»-ի շտաբում լինել, սակայն դա չի նշանակում, որ ակտիվ ձևով չենք պայքարելու ընդդեմ «այո»-ի` հակաիրավական այս վիճակը կանխելու, […]

Զոհերը պատահական չեն, մեզ ինչ-որ որոշման են նախապատրաստում․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Բանակում զոհերն արդեն պատահականություններ չեն, այսպես չի կարող լինել։ Բոլոր սահմաններն արդեն անցնում են, սա արդեն տեռոր է՝ քաղաքականություն է։ Ինչ -որ խնդիր է լուծվում՝ մեր դեմ հոգեբանական գրոհ է սկսվել, իսկ թե ինչ նպատակով, դեռ դժվար է ասել։ Կարծես թե մեզ ինչ-որ որոշման են ցանկանում հոգեբանորեն նախապատրաստել, այլ բան […]

Ո՞ւր է հասել իրավապահների բեսպրեդելը, սա աններելի ոնձգություն է․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հենց նոր տեղեկացա, որ ՀՔԾ-ն Նարեկ Սամսոնյանին որպես ՄԵՂԱԴՐՅԱԼ վաղը 13:00-ին կանչել է հարցաքննության: Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար:Դուք հասկանո՞ւմ եք ուր է հասել իրավապահների բեսպրեդելը: Դուք հասկանո՞ւմ եք, որ լրատվամիջոցի դեմ սա աններելի ոնձգություն է: Ծայրահեղ մտահոգիչ եմ համարում մամուլի ազատության, քաղաքական […]

«Պատրաստ եղեք դաժան պայքարի»․ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք են առաջադրել

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Տուն գալով պարզեցի, որ ՀՔԾ կողմից ծանուցում ունեմ և որպես մեղադրյալ ներգրավված եմ «սուտ մատնության» գործով:  Անկեղծ ասած էս զարգացումն ամենասպասելին էր և ամենաանհեռանկարը իշխանությունների համար, բայց Նիկոլը գնաց սրան: Ի դեպ, այս գործը նույն քննիչի մոտ է, որն ինձ սպառնացել էր, որ դատելու է: Սա բացահայտ […]

Դարձյալ զոհ բանակում

Shamshyan.com-ի տեղեկությունով Այսօր՝ փետրվարի 14-ին, ցավալի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի դին է հայտնաբերվել: Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել մահը, այս պահին համապատասխան կառույցները պարզում են: Ինչպես հայտնում է աղբյուրը, մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Հ. Ա.-ն էր:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի