ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք․ Արարատ Միրզոյան
ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված անձ է հայտնաբերվել, նիստին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատվեց՝ ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք։ Առողջություն ենք նրան մաղթում», – ասաց ԱԺ նախագահը։ Նա նկատեց, որ վարակակիրը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված է և մեկուսացված։




































