27 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեր հայրենակիցները արժանի են Հայաստանի Հանրապետության անունից երախտագիտության միավորող եւ ծանրակշիռ խոսքի». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայաստանին եւ Արցախին սպառնացող թուրք-ադրբեջանական հերթական վտանգը համախմբեց նաեւ աշխարհասփյուռ հայությանը։   Հայկական բազմաթիվ կառույցներ կազմակերպված աշխատանք տարան առաջ մղելու «հայկական օրակարգը», տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ երկրագնդով մեկ բարձրացրեցին իրենց ձայնը ի պաշտպանություն երկու հայկական պետությունների։   Բացի սահմանային լուրերից այս օրերին մենք ուշիուշով հետեւում […]

«Իշխանական քարոզիչներն արտաքին ճակատում թուրքերի բերանը փակելու փոխարեն զբաղված են ներքաղաքական խարդավանքներով». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ժամանակն է գիտակցել, որ թուրքական սպառնալիքի ու հնարավոր ինտերվենցիայի հիմնական կախարգելող գործոնը ռուսական 102-րդ ռազմաբազան է:   Այս պայմաններում հայ-ռուսական դաշնակցության և մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման ընդդիմախոսները ջուր են լցնում Թուրքիայի ջրաղացին: Ավելին. իշխանական քարոզիչներն արտաքին ճակատում թուրքերի բերանը փակելու փոխարեն զբաղված են […]

Ադրբեջանցիները շատ լուրջ նախապատրաստվում են ռևանշի․ Արման Աբովյան

Մի քիչ շուտ չհանգստացա՞նք, հը՞ն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մինչեւ հայկական քաղաքական դաշտը կամաց- կամաց վերադառնում է ներքաղաքական օրակարգ` իր կռիվ-դավիով, իրար միս ուտելով եւ հակառակ կարծիքներ չլսելու մոլուցքով, տարածաշրջանում, իսկ ավելի հստակ թուրք-ադրբեջանական ուղղությամբ զարգանում են շատ լուրջ իրադարձություններ, որոնք, ըստ […]

Մեր կայուն ու անկայուն հարկատուները․ թվերը մխիթարական չեն

Politeconomy.org-ը գրում է․ «Հրապարակվել է այս տարվա առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Այն բոլոր տարիներին տնտեսությամբ հետաքրքրվողների ու ուսումնասիրողների համար միշտ էլ առանձնահատուկ ու կարևոր փաստաթուղթ է: Նաև այն պատճառով, որ բյուջեն (ավելի ճիշտ՝ բյուջեի մասին ՀՀ օրենքը) ինչ-որ իմաստով «դժբախտ» փաստաթուղթ է: Վերջին տասնամյակների համարյա բոլոր կառավարությունների ու ԱԺ համարյա բոլոր գումարումների համար: Որպես փաստարկ կարելի է […]

Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով զոհված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել, թե «այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»: Այս մասին հայտնում է minval.az-ը: Ալիևը նշել է, թե ՀԱՊԿ-ի անդամ երկրներից սահմանային վերջին իրադարձությունների կապակցությամբ «Ղազախստանն […]

Կոնգրեսի երեկվա բանաձևը ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական է. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է․ «Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեկվա բանաձևը ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական է. Բանաձևը դրվել է շրջանառության մեջ Ադրբեջանի դեսպանության կողմից ֆինանսավորվելով, վստահ եմ տեքստը նույնպես նրանք են գրել: Ունեմ բավարար հիմքեր (պայմանագրեր, նամակագրության և այլն) ապացուցելու, որ Ադրբեջանը ֆինանսավորել է այս բանաձևի ընդունումը` մեր […]

Արարատ Միրզոյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի մասին օրենքը

Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այս մասիին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,-նշել է նա: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի մասին օրենքում […]

Գարեգին Բ-ն զինվորական հոսպիտալում տեսակցել է վիրավոր զինծառայողներին

Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ […]

«Վատ միտք չէ, բայց էլի թարս կողմից են սկսել. եթե շենքում փակ դուռ կա, ո՞վ է այդ վերելակի համար վճարելու՝ այդ բնակչի փոխարեն». Ռուսլան Բաղդասարյան

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել  «Վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հայեցակարգով նախատեսվում է ստեղծել «Կուտակային վերելակային ավանդ». նախագծի հակիրճ բնութագրում նշվում է, որ բազմաբնակարան շենքերի բնակիչներից վերելակները որպես գույքի նոր տեսակի պահպանման, օգտագործման և ծառայության ժամկետը սպառվելու դեպքում նոր […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 439 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 35 693 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 439-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 24 766 (+560) մարդ, այս պահին բուժվում է 10 032 (-139): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 895 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 678 (+16), այլ պատճառներով՝ 217 (+2): Մեկ օրում մահացել է 18 մարդ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի