18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանին. Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ. ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքերին ու շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին:

«Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական ու մշակութային բազմաթիվ թելերով», – ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս դժվարին պահին Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովդրի ու Բեյրութի հայկական համայնքի կարիքենրի նկատմամբ:

«ՀՀ-ն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում, մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը ԱԳՆ-ի ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության ու համայնքային կառույցների հետ:

«Միաժամանակ, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին անհատական նվիրաբերում ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ «Հայաստան«» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ որոշել են, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ ու տեղում համայքնի կարիքներին կծանոթանա, ՀՀ կառավարությանը կներկայացնի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ