27 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում հուլիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 35 254 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 273-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 24 206 (+704) մարդ, այս պահին բուժվում է 10 171 (-449): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 877 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 662 (+12), այլ պատճառներով՝ 215 (+6):   Մեկ օրում մահացել է 18 մարդ:

«Խիստ կարանտինում» ինչպե՞ս է տուն-ինտերնատում 129 տարեց վարակվել. փորձագետ

Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իր մանիպուլյացիաները… Այսպիսի վերնագրով նյութ է տարածվում մամուլում. «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում բոլոր վարակվածներն առողջացել են. նրանք այսպես են նշում հաղթանակը» (ու լուսանկարներ են)։ Նշեմ, որ հունիսի 29-ի դրությամբ այնտեղ գրանցվել էր տարեցների վարակման 129 (!) դեպք. «Նախարարի մամուլի խոսնակը նշեց, […]

Արտակարգ դրության երկարացման փոխարեն՝ նոր օրենք. ի՞նչ են քննարկում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում արտակարգ իրավիճակների մասին օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, որպեսզի հաջորդ ամիս երկարաձգվի ոչ թե արտակարգ դրությունը, այլ փորձեն շարունակել կորոնավիրուսի դեմ պայքարը արտակարգ իրավիճակների մասին օրենսդրության շրջանակներում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հուլիսի 7-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել էր այդպիսի փոփոխության կարեւորության մասին՝ նկատելով, որ արտակարգ դրության ռեժիմն […]

Պաշտոնաթող փոխքաղաքապետը 1 ամսում պարգևատրվել է 4700 դոլարով․ «Հրապարակ»

«Մինչ Հայաստանում սահմանային եւ կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակ է, պետական այրերը շարունակում են շռայլորեն օգտագործել բյուջեն։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հուլիսի 13-ին քաղաքապետարանի 122 աշխատակիցների եւ բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարներին պարգեւատրել էր շուրջ 120 հազար դոլարի չափով, երկու օր անց՝ հուլիսի 15-ին, 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգեւատրել է 2 օր առաջ […]

Նիկոլ Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել Վահե Գրիգորյանի հետ. «Իրատես»

«Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել իր «անձնական օգտագործման» ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, քանզի այս վիճակի տուժողներից մեկն էլ ՀՀ կառավարությունն է։ Պարապուրդի մատնված, դե-ֆակտո խոր ճգնաժամ ապրող ՍԴ-ն չի կարողանում վավերացնել պետության համար կարեւորագուն միջազգային պայմանագրերն ու փաստաթղթերը, ինչն էլ իր հերթին լուրջ ազդեցություն է թողնում առանց այն էլ ծանր վիճակում […]

Հայ համայնքի բազմահազարանոց ցույցը՝ Լոս Անջելեսում

«Ամոթ Թուրքիային», «Ամոթ Ադրբեջանին», «Հայաստան», «Ձեռքերդ հեռու Արցախից» «Ադրբեջանն ագրեսոր է» «Մենք հայ զինվորի կողքին ենք» կարգախոսներով, պաստառներով ու վանկարկումներով Լոս Անջելեսում մեկնարկել է հայ համայնքի բազմահազարանոց բողոքի ցույցը Ադրբեջանի հյուպատոսարանի առջեւ։ Բանախոսները շնորհակալություն են հայտնել հայերի ցույցին միացած օտարազգիներին, որոնք եկել են սատարելու իրենց հայ բարեկամներին եւ նրանց արդար դատը։ Նշվել է նաեւ, որ […]

Հակառակորդը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ․ ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է. «Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց: Սոթք, Արտանիշ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 2 անգամ։ Մովսես, Այգեպար, Վազաշեն, […]

Արդյունավետ աշխատանքի համար անգնահատելի է ԶԼՄ-ների դերը․ Շուշան Ստեփանյան

Վերջին օրերին հակառակորդի կողմից հրահրված սահմանային լարվածությանն ի պատասխան հայկական զինուժի գործողություններին համահունչ գործեցին նաև բանակի թիկունքն ապահովող հասարակական տարբեր շերտեր, կառույցներ և անհատներ, նրանք իրադրությունը ճիշտ գնահատեցին, համակարգված ու գրագետ արձագանքեցին, հնարավոր բոլոր միջոցներով բանակի կողքին պատրաստակամ կանգնեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:   «Համախմբված մեծ ու սրտացավ […]

Լրջացեք, տղերք․ եթե այս ընկերությունները չաշխատեն, առաջինը տուժելու է պետությունը․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2020թ առաջին կիսամյակի առաջին տաս հարկատուները «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 26 մլրդ 339 մլն դրամ։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 25 մլրդ 978 մլն դրամ վճարած հարկերով։ 3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը վճարել է 21 մլրդ 629 մլն դրամ։ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է, […]

Պարետին հիշեցրեք, որ ՀՀ-ում ամառ է, իսկ այստեղ ամառը որպես կանոն շոգ է լինում. Ղազինյան

Պարետատան ղեկավարին հիշեցրեք, որ Հայաստանում ամառ է, իսկ ամառը Հայաստանում որպես կանոն շոգ է լինում, իսկ այօր շատ-շատ շոգ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բաց տարածքում դիմակ կրելը ինքնին անմտություն է, սխալ է, իսկ 40 աստիճան շոգին դիմակ կրել պարտադրելն ուղղակի հանցագործություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի