Ստեփանակերտ քաղաքում թշնամու հրետակոծության հետևանքները /ֆոտոշարք/
Ստեփանակերտ քաղաքում թշնամու հրետակոծության հետևանքները Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներում։
Ստեփանակերտ քաղաքում թշնամու հրետակոծության հետևանքները Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներում։
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորս ենք մահապարտ, լրջանալու պահը Ժողովուրդ ջան, արդեն ոչ մեկիս համար գաղտնիք չ է, որ սա ուրիշ կռիվ է, սա մեր մեծ հայրենական պատերազմն է եւ էս կռիվը պարտավոր ենք կռվել ու հաղթել, հակառակը՝ չկա․.․ Պարտավոր ենք լրջանալ, զգաստանալ, թողնել ռոմանտիկան, էյֆորիան, պետք է […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան հանրագրում ասել է. «Պատերազմի ժամանակ չպետք է լինեն կուսակցական շահեր, ընդդիմություն կամ իշխանություն։ Կան Հայրենիքի զավակներ առաջնագծում , թիկունքում , Սփյուռքում ու դիվանագիտական ճակատում։ Յուրաքանչյուրիս արտաբերած խոսքը պետք է լինի սթափ ու հավասարակշռված։ Ինքնագործունեության ժամանակը չէ։ Ռազմական դրություն է. Բոլորս պետք է ենթարկվենք պատերազմական կանոններին։ Մի խնդրանք. այսօր պետք է զերծ […]
Եվրոպայի Հայերի Համագումարը հանդես է եկել կոչով ուղղված սփյուռքի մեր հայրենակիցներին: Կոչում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, Հայկական քաջարի ու աննկուն բանակը անկոտրում կամքով պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները եւ մահվան գիրկը նետում թուրք–ադրբեջանական զավթիչներին եւ նրանց հավաքագրած օտարերկրյա վարձկաններին: Հայկական երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարությունը ամենայն պատասխանատվությամբ գերազանցորեն կատարում է իր ուսերին դրված ահռելի պարտականությունները: Հայրենի […]
Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում»,-գրել է նա։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է դաշնակցական նվիրյալ ընկեր, ազատամարտիկ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Գեղամ Մուշեղյանի մահը: Նա զոհվել է երեկ Արցախյան ռազմաճակատում՝ թշնամու դեմ մարտերի ընթացքում։
Ղարաբաղը մորս կանչն է, Ինձ է կանչում հույսով տրտում: #Հաղթելու_ենք Գրում է Արթուր Թովմասյանը
Պաշտպանության նախարարությունն ահազանգում է` «հենց նո՛ր խփեցին Ստեփանակերտին», վնասվել են ենթակառուցվածքներ, տուժել է փրկարար ծառայությունը, կան վիրավորներ։ ՊԲ հրամանատարի տեղակալը վաղ առավոտից գուժեց` մի օրում էլի 54 զինծառայող է զոհվել։ Թշնամին բառացիորեն գազազած է նախորդ օրերի անհաջողություններից ու մարդկային, ռազմական տեխնիկայի կորուստներից, դարձել է անկանխատեսելի`վիրավոր գազանի պես։ Իսկ «գերագույն հրամանատարը», բան ու գործը թողած, դեռ 2016թ. […]
Մհեր Արմենիան Ստեփանակերտից ընտանիք է տեղափոխում։ «Մենք արդեն դուրս ենք եկել Ստեփանակերից, ամեն ինչ կարգին է»- գրել է Մհերը իր ինստագրամյան էջում:
























