21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական Дождь հեռուստաալիքի փոխխմբագիրը հրետակոծության տակ է ընկել Մարտունիում

Ռուսական Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին ԼՂ Մարտունի քաղաքում հրետակոծության տակ է ընկել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն: «Дождь-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին հրետակոծության տակ է ընկել Մարտունի քաղաքում, հիմա նա գտնվում է ռմբապաստարանում»,-իր թելեգրամյան ալիքում գրել է Դզյադկոն: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ֆրանսիական […]

Մարտական գործողություններին մասնակցել կարելի է միայն զինկոմիասարիատներում կցագրվելով. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մեծապես կարևորելով այս օրերին պաշտպանական համակարգում մոբիլիզացիոն աշխատանքների պատշաճ կազմակերպումը, տեղեկացնում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք մոբիլիզացիայի շրջանակներում ենթակա են կցագրման տարածքային զինվորական կոմիսարիատներում, ապա մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով: ԱԱԾ հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Հավելենք, որ տարածքային զինվորական կոմիսարիատներում կցագրումների և մոբիլիզացիոն ընդհանուր աշխատանքների ուղղությամբ […]

Լուրջ մարմնական վնասվածք է ստացել ընդհանուր 31 անձ. հրապարակվել են փաստահավաք առաքելության առաջին փուլի արդյունքները

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված ոտնձգությունների դեպքերի հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացված են ստորև. Սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ, 2-ը` 24-ամյա և 65-ամյա տղամարդիկ, 4-ը` 59-ամյա, 61-ամյա, 63-ամյա և 79-ամյա […]

Հիմա, երբ Իրանը եւ ՌԴ-ն դատապարտել են Ադրբեջան ահաբեկիչներ «ներմուծելը», բացառիկ իրավիճակ է ստեղծվել հայ-ռուսական, հայ-իրանական ընդհանրական շահի ձևակերպման համար. Գ․ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը մի քանի դիտարկումներ է ներկայացրել պատերազմական իրավիճակի վերաբերյալ։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև․ «Կա տպավորութուն, որ պատերազմական այս օրերին օբյեկտիվ իրականության ընկալումը եւ գնահատումը Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի է ունենում բոլորովին տարբեր հարթություններում: Իսկ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ այդ հարթությունը լինի նույնը: Թվում է, որ ի տարբերություն Ստեփանակերտի, […]

Պետք է հարց բարձրացնել Թուրքիային հեռացնելու Մինսկի խմբից. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր կարծիքները փոխել բանակցային ֆորմատը՝ ներգրավելով դրանում Թուրքիային հակապետական են եւ դեմ են թե Հայաստանի եւ թե Արցախի պետական շահերին։ Ավելին. պետք է հարց բարձրացնել Թուրքիային հեռացնելու Մինսկի խմբից։ Այ դա կլինի դիվանագիտական հաղթանակ»:

Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից

Ըստ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի` բազում համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ դիմել են իրեն` Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար, տեղեկացնում է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։ «Քիչ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը», – տեղեկացնում է մամուլի խոսնակը:

Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում լեգիտիմացնել չի կարելի. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆյեսբուքյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանին հիշեցրեք, որ Հանրապետականը և ամբողջ ընդդիմադիր դաշտը պետության ու բանակի կողքին են, ոչ թե իր անհեթեթ խմբագրականների ու ցնդաբանական գաղափարների: Մենք ասում ենք՝ Թուքիային հեռացրեք ԵԱՀԿ Մինսկի խմբից, դուք ասում եք. բանակցե՞՞՞նք Թուրքիայի հետ: Ընթացող պատերազմի ժամանակ վարչապետի մակարդակով բանակցային ֆորմատ քննարկելու ժամանակը չէ, այն […]

Մարտունիում վիրավորվել են ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները

Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ- տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Նա հայտնում է, որ կա երկու վիրավոր, նախնական տվյալներով, երկուսն էլ՝ Ֆրանսիայի քաղաքացի: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն էլ հաղորդում է, որ վիրավոր լրագրողներին տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի