14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները 097-77-72-70 հեռախոսահամարով զանգեր են կատարում հայերի շրջանում խուճապ առաջացնելու նպատակով․ ԱԱԾ

ԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ #ԱԱԾ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։ Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ երևույթներին, չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների:  

Ռազմական դրության կանոններով․ Հրապարակ

Պետական գերատեսչությունները շարունակում են աշխատել ռազմական դրության թելադրած կանոններով։ Երեկ ՀՀ կառավարությունը նիստ չի հրավիրել, ինչպես դա արվում է յուրաքանչյուր հինգշաբթի։ Հեռավար քննարկել, ապա գրավոր քվեարկությամբ ընդունել են հրատապ նախագծերը, որոնք կհրապարակեն կառավարության կայքում։ Երեկվա դրությամբ դեռ որեւէ որոշման, նախագծի մասին կայքում լուր չէր տեղադրվել։ Մեկ օր առաջ էլ գրել էինք, որ ԱԺ-ն է նման […]

Մի կրակեք լրագրողներին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի կրակեք լրագրողներին   Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում գտնվող մի խումբ լրագրողներ ենթարկվել են ադրբեջանական հրետակոծության, կան վիրավորներ, ավելի շատ տուժել են ֆրանսիացի լրագրողները։Մեր բժիշկներին ,բարեբախտաբար, հաջողվել է օգնել նրանց։ Ընդ որում, լրագրողների մեքենաների վրա եղել է PRESS գրություն, իսկ սա […]

Նույնիսկ Իլհամի քեռու տատը կկարողանա վերլուծել մեր ՀՕՊ-ի դիրքերն ու աշխատանքը

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է. «ՀՕՊ-ի աշխատանքը, անկասկած սիրուն ա նայվում գիշերով։ Բայց երբ բոլոր ռակուրսներից տեսանյութեր եք տեղադրում, նույնիսկ Իլհամի քեռու տատը կկարողանա վերլուծել մեր ՀՕՊ-ի դիրքերն ու աշխատանքը։ Երեւի, հաջորդ անգամ չարժի սենց բաներ անել»:  

Հասունացող հասարակություն։ Զարմացնում ենք արագ կողմնորոշվելու եւ հաշված ժամերի ընթացքում ազգ-բանակ դառնալու հատկությամբ․ Իրատես

Այս պատերազմում մենք բավական ուժեղ ենք նաեւ վիրտուալ հատվածում։ Այն համախմբվածությունը, որ կա նաեւ այս տիրույթում, շատ հաջող չեզոքացնում է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Գրոհները եւս հուժկու են։ Այդ ամենում մեծ դերակատարում ունեն նաեւ այս գործի մշտական «նվիրյալները», որոնք տարիներ շարունակ ադրբեջանական կեղծ եւ ապակողմնորոշող նյութերն արագ ռմբակոծել են, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը եւ «ճակատային մարտերի» բռնվել հակառակորդի […]

Նարեկի բժշկարար աղոթք մեր վիրավոր զինվորների համար

 ՆԱՐԵԿԻ ԱՅՍ ԲԺՇԿԱՐԱՐ ԳԼՈՒԽԸ ԸՆԹԵՐՑԵՆՔ ՄԵՐ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ: ՀԻՇԵՆՔ, ԵՐԲ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԿԱՄԵՆՈՒՄ ԱՅԼՈՑ, ԱՍՏՎԱԾ ԷԼ ՄԵԶ Է ՆՈՒՅՆԸ ԿԱՄԵՆՈՒՄ ԱՄԵՆԱՆԵՂ ՊԱՀԵՐԻՆ: -Փառքդ շատ, Տեր, մեր Հենարան, Բժիշկ, Ուսուցիչ, Փրկիչ և Առաջնորդ: ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ՈՒՂՂՎԱԾԱՍՏԾՈՒՆ ԲԱՆ Գ Ա Տե՜ր իմ, Տե՜ր Աստված, պարգևներ բաշխող, ինքնաբուն բարի, ամենքին տիրող հավասարապես, անգոյությունից կյանք գոյավորող միա՛կ […]

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա․ կա զոհ

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։   ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված […]

Թուրքիան առաջին անգամ խոսել է Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին

Հոկտեմբերի 1-ին կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է. «Մանրակրկիտ կերպով քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության էսկալացիան: Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող զինված հակամարտության առնչությամբ, կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Շեշտվել է այլ տարածաշրջաններից զինված խմբավորումների ներգրավվածության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի