14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արյան անհրաժեշտ խմբաքանակ է անհրաժեշտ

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են, որ արյան անհրաժեշտ խմբաքանակ է անհրաժեշտ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը -առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00: Խնդրվում է մոտենալ անձնագրով»։  

Մեկ օրում կորոնավիրուսի վարակման 543 նոր դեպք է գրանցվել, 7 մահ

Հայաստանում հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 543 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51925 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 303707, վերջին մեկ օրում` 3482 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 6068 պացիենտ, վերջին մեկ […]

Կորոնավիրուսից գիշերը մահացել է Արտակ Մովսիսյանը

Կորոնավիրուսից այս գիշեր մահացել է պատմաբան Արտակ Մովսիսյանը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: «Մեր ընկեր, հայ մեծ պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը գիշերը մահացել է … Մահվան պատճառը՝ covid-19»:  

Հրահանգ կա՝ չտուգանել․ Հրապարակ

Պատերազմական գործողություններն սկսվելուց ի վեր, գոնե մայրաքաղաքում, այլևս դիմակների համար չեն տուգանում։ Փողոցներում թղթապանակները ձեռքին, զույգով շրջող ոստիկաններ արդեն չես տեսնի։ Եթե անգամ կան, ապա ձեռնպահ են մնում անդիմակ մարդկանց մոտենալուց։ Թերևս ներքին հրահանգ են ստացել՝ չտուգանել, քանի դեռ սահմանին իրավիճակը լարված է, մարդկանց նյարդերը պրկված են, և չկա ընտանիք, որը ռազմաճակատում կռվող չունենա։ Սակայն […]

Պատրաստ ․ Տավուշի հոգեւոր առաջնորդի կոչը /տեսանյութ/

«Մենք ապրել ենք սահմանապահի վեհ գիտակցությամբ, ապրել ենք մեր պետականության դարպասները կրողի մեծ պատվով և այդ պատվով էլ շարունակելու ենք մեր կյանքը:   Մենք ոչ նահանջելու տեղ ունենք, ոչ էլ վախենալու, խուճախի և տագնապի մատնվելու. այս գիտակցությամբ ենք մենք հաղթելու: Ամուր մնացեք:   Անկասկած հաղթելու ենք»: Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղերձը սահմանապահ տավուշցիներին և զինվորներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի