15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղումներ են սպասվում

Օդի ջերմաստիճանը Հայաստանի Հանրապետությունում մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Մայիսի 23-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում (18-23մ/վ արագությամբ): Այսօր կեսօրից հետո կարճատև անձրև և ամպրոպ է կանխատեսվում նաև Երևանում։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 23-25, գիշերը` 12-14 աստիճան տաքություն։  

Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. Փաստ

Հայաստանյան ներքաղաքական կյանքում կրկին եռուզեռ է։ Եթե 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը խոսում էր «պողպատյա մանդատի» մասին, ապա հիմա իր գլխավորած քաղաքական ուժը նույնիսկ «թղթյա մանդատ» չունի։ Ինչպես վկայում են պարբերաբար կատարվող սոցհարցումները, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակաբար գահավիժում է։ Իսկ որոշ հարցումներ էլ ուղղակի ցույց են տալիս, որ վերջինս ավելի շատ հակավարկանիշ է […]

Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. Ժողովուրդ

19.11.2018թ․, Նիկոլ Փաշինյանը հանդիպելով Գեղարքունիքի մարզի համայնքապետերի հետ հայտարարել է. «Ինձ համար, օրինակ զարմանալի է, թե ինչու է մարդը 15-20 տարի 80 հազար դրամ աշխատավարձով աշխատում։ Նա, ում տեղը չի այդ 80 հազարանոց աշխատավարձը, թող գնա ավելի պատշաճ աշխատանքով զբաղվի, իսկ ում գործն է՝ կարողանանք այդ 80 հազարը 160 հազար դարձնենք»։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է […]

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Նիկոլը գնում է Պապի աղետալի արահետով․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պապի կառավարումը հանգեցրեց Հայաստանի բաժանման  Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ.Նիկոլը գնում է նույն աղետալի արահետով։ Նիկոլ Փաշինյան,Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշիր. Պապ թագավորը բերվել է իշխանության Հռոմեական կայսրության օժանդակությամբ։ Լսեցի՞ր,Հռոմի օժանդակությամբ։ 371 թ.հայկական զորքը սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հռոմեական զորքերի մեծ օժանդակությամբ Ձիրավի ճակատամարտում հաղթում […]

Վստահ եմ, որ Իրանն այս փորձությունը ևս արժանապատվորեն կհաղթահարի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան սգո մատյանում համապատասխան գրառմամբ «Պատիվ ունեմ» խմբակցության և ՀՀԿ Գործադիր մարմնի կողմից ցավակցություն հայտնեցի Իրանին և մեր բարեկամ ժողովրդին: Վստահ եմ, որ Իրանն այս փորձությունը ևս արժանապատվորեն կհաղթահարի» :

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի