27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Խաղի կանոնները «հողի վրա» կարծես էականորեն փոխվել է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տարածքային ամբողջականության սկզբունքը թեև շարունակում է միջազգային իրավունքում և հռչակագրերում որպես հիմնարար մոտեցում մնալ, սակայն խաղի կանոնները «հողի վրա» կարծես էականորեն փոխվել է:
Եթե նախկինում այս սկզբունքի խախտում կարող էին թույլ տալ միայն «մեծերը», հիմա, կարծես, այն աստիճանաբար վերածվում է «շարքային» իրավախախտման:
Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո` 2021-23 թվականների ընթացքում, ՀՀ ինքնիշխան տարածքից 240 քառակուսի կմ օկուպացրել է:
Միջազգային ճնշման բացակայության և ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում, Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլ տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ:
Իսկ փաշինյանական իշխանութունը խոսում է ամեն ինչից` կենցաղից մինչև անհեթեթության հասնող օրակարգերից, սակայն պետական անվտանգության վերաբերյալ սրանց պատկերացումները սկսվում և ավարտվում են քաղաքական ընդդիմախոսներին «հոդվածի տակ մտցնելուց» և ազատությունից զրկելով»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ