27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Դեռեւս 2022-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը պնդել է,որ Փաշինյանը հրապարակի նախկինում բանակցված փաստաթուղթը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« Դեռեւս 2022-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը պնդել է,որ Փաշինյանը հրապարակի նախկինում   բանակցված փաստաթուղթը։
Ազգակործան պատուհաս ու կապիտուլյանտ Փաշինյանը ,ապարդյուն փորձեր կատարելով իր վրայից մաքրել հողատուի պիտակը,նախկին նախագահներին առաջարկել էր մասնակցել բանավեճի։
Նախկին նախագահները հստակ պատասխալել էին նրան՝ ուղարկելով տարբեր տեղեր։
Երկու օր առաջ նախագահ Տեր- Պետրոսյանն առաջարկեց Փաշինյանին հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից 1994-ից մինչեւ 2019-ը արված պաշտոնական առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պաշտոնական պատասխանները։
Դրանից հետո տարբեր գործիչներ ցանկանում են ճշտել նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքն այս առաջարկի վերաբերյալ։
Հիշեցնեմ,որ դեռեւս 2022-ի ապրիլի 23-ին լրագրողների հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է.« Բոլոր էդ փաստաթղթերը կան։Դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից,թող հրապարակի,թե 2019-ը թվականին իրեն ի՞նչ են առաջարկել եւ ընդհանրապես իր համար ո՞րն է նշաձողը»։
Անցել է 2,5 տարի,բայց Փաշինյանն այրդպես էլ որեւէ փաստաթուղթ չի հրապարակել։
Փոխարենը ղալմաղալի ու լաչառության ժանրի անկապ ելույթներ է ունենում։
Հրապարակո՞ղ էր,թող հրապարակեր»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ