14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է:
Ցավոք, մեր ժողովրդի հետ վերջին 6 տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անմասն չմնաց նաև Դավիթ Իշխանյանը, ով նախ իր հայրենի Արցախը կորցրեց, ապա գերեվարվեց ադրբեջանցիների կողմից:
Այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին, չնայած իր բնույթով կազմակերպված, համակարգային գործողությունների շարք էր Արցախի և Հայաստանի դեմ, սակայն ինչ-որ առումով էլ, 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի և Հայաստանի իշխանության հանցավոր գործելակերպի հետևանքն էր:
Դավիթ Իշխանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանն ու ադրբեջանական բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցները բանտում են իրենց սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով:
Ցավոք, Հայաստանի ղեկին գտնվող ապազգային ուժը` իր բարոյալքության սփռման և հակապետական գործունեությամբ բազում ծառայություններ է մատուցում մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներին» :
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ