23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վաղը Եվրոպական խորհրդարանի նիստին քննարկվելու է Արցախյան հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների հարցը. Աշոտյան

ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը Եվրոպական խորհրդարանի նիստին քննարկվելու է Արցախյան հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների հարցը։ Հայտարարությամբ հանդես է գալու ԵՄ Արտաքին հարցերով հանձնակատար Ժոզեֆ Բորելը։ #StopAzerbaijaniAggression #ArtsakhStrong #DontBeBlind #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»:

«Իշխանահպատակներ» ջան, էդ ձեր ֆեյքազոմբիական շարասյուները հետ քաշեց սոցցանցերից. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկնում եմ մի քանի օր առաջ գրածս կոչը՝ «Իշխանահպատակներ»  ջան, էդ ձեր ֆեյքազոմբիական շարասյուները հետ քաշեց սոցցանցերից եւ ուղարկեք առաջնագիծ․․․ Փաթեթով, մի կամազ լցրեք, տարեք, թեպետ, վստահ եմ, այնտեղ էլ են ոտքի տակ ընկնելու եւ խանգարելու․․․ Համը մի հանեք, հերիք եղավ, բոլ եղավ․․․ Հասկացեք […]

Հարվածներ են հասցվում թշնամու խոշոր քաղաքների ռազմական օբյեկտներին, որոնք դեռ հրապարակման ենթակա չեն. Վահրամ Պողոսյան

Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի […]

Ես վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու. Ալեն Սիմոնյան

Ես ուզում եմ, որ ադրբեջանցիներն իմանան, որ իրենց խաբում են ամենալկտի ձևով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Ադրբեջանը ոչ մի հաջողություն ռազմական առումով չունի և մեզ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանցի զինվորներին նետում են մսաղաց, որպեսզի Ալիևը կամ որևէ այլ պետական պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անել, […]

«Ահաբեկիչներ, մի բան հասկացեք, ինչքան էլ Մերձարաքսյան դաշտերը հարթավայր են, միևնույնն է՝ մեր տղերքը լեռների արծիվներ են»․ Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ահաբեկիչներ, մի բան հասկացեք, ինչքան էլ Մերձարաքսյան դաշտերը հարթավայր են, միևնույնն է՝ մեր տղերքը լեռների արծիվներ են։ Սողունը արծիվ չի կարող հաղթել»։

Թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ. Վահրամ Պողոսյան

ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար։ Ամուր ենք կանգնած», – նշել է նա։

Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ գրոհը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում եւ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց. հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր […]

Չավուշօղլուն Բաքվում շարունակել է ագրեսիվ հռետորաբանությունը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում վերահաստատել է իր երկրի ագրեսիվ կեցվածքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում: Չավուշօղլուն հայտնել է Ադրբեջանին Թուրքիայի ցանկացած աջակցության պատրաստակամության մասին՝ անուղղակի հաստատելով, որ այլևս չեն թաքցնում աշխարհից Արցախի խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործություններում իրենց ներգրավվածությունը: Նա նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին` Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի կարգավորման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի