20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր: Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան: Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան    

«Տարբեր ուղղություններում, տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են». Տիգրան Աբրահամյան

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Տարբեր ուղղություններում, տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են։ Իրադրությունը գնահատման տարբեր դրվագներով փոփոխական է։ Հիասթափությունների, անհարկի ոգևորությունների ժամանակ չկա, գլխավոր նպատակը մնում է նույնը՝ բռունցքվել հանուն խնդրի կատարման»։

Ծանր մարտեր դիվանագիտական ճակատում։ Ինչ կամրագրվի պատերազմից հետո․ Իրատես

Որքան մարտի դաշտում թեժանում են ռազմական գործողությունները, նույնքան բարդանում է դիվանագիտական խողովակներով այս ամենի դեմն առնելը։ Թեեւ հասարակությանը տեսանելի չէ, թե ինչ է քննարկվում պետության ղեկավարների մակարդակով, բայց միայն այն, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը 5 անգամ հեռախոսազրույց են ունեցել, ՌԴ տարբեր պաշտոնյաներ այս օրերին հայ գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ են, փաստում է, […]

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնով՝ սկանդալային հայտարարություններ է արել․ Հրապարակ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ, մեզ հասած տեղեկություններով, սկանդալային հայտարարություններ արել։ Ասել է, որ հավաստի տեղեկություններ կան, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դավաճանների խումբ է աշխատել, եւ այդ շրջանակն է հրահրել պատերազմը, եւ պատերազմի դաշտում էլ փորձել են պարտություն ապահովել։ Հիշեցրել է պատերազմի երրորդ օրը, մամուլի ասուլիսում իր […]

«Դավաճանների փնտրտուք» է ․մեկը կլինի Վիտալի Բալասանյանը, մյուսը՝ Սեյրան Օհանյանի որդին, երրորդ խումբը ՀՀ նախկին նախագահներն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն են․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները երեկվանից վտանգավոր խաղ են սկսել՝ երկրի ներսում դավաճաններ են փնտրում։ Երեկ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ առաջնագծում դավաճաններ են հայտնվել, որոնք կռվողներին ներշնչում են, թե «Նիկոլը հողերը ծախել ա, իզուր եք կռվում»։ Կինը շարունակեց՝ «դավաճաններն այս երկրում տեղ չունեն»։ Թերթի տեղեկությամբ՝ շուտով ռեպրեսիաների ալիք է գնալու՝ Փաշինյանը «սրբազան պատերազմ» եւ վհուկների որս […]

Պատերազմ սոցցանցերում․ Իրատես

Այս օրերին ինֆորմացիոն պատերազմի մեջ են ներգրավված բազմաթիվ մասնագետներ‚ որոնք կազմակերպում և իրականացնում են ամենատարբեր աշխատանքներ։ Նրանցից շատերին հանրությունը չգիտի‚ քանի որ լուռ ու աննկատ իրենց գործն են անում։ Ի դեպ‚ նրանցից շատերը հրաժարվեցին հարցազրույց տալուց ու ներկայացնելուց իրենց աշխատանքը՝ նախընտրելով ստվերում մնալ։ Նշենք‚ որ վերջին երկու շաբաթների ընթացքում ֆեյսբուքացված Հայաստանի սոցիալական մեդիայում նկատվեց օգտատերերի […]

Ոստիկանությունը զգուշացնում է Զանգվածային լրատվության միջոցների, էլեկտրոնային կայքերի ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերից օգտվողներին

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, […]

Արգելվում է Հայաստանի եւ Արցախի դեմ քարոզչությունը։ Ռազմական դրություն սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ են կատարվել

ՀՀ կառավարությամբ որոշմամբ՝ ռազմական դրություն սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ են կատարվել․ «Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» […]

Պայքարում են ռուս լրագրողի կյանքի համար

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության արդյունքում ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կոտենոկը։ «Լրագրողի կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի