20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան հիմնադրամը հավաքել է 100 միլիոն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ի  դրությամբ «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար։ «Համազգային բացառիկ մոբիլիզացիայի արդյունքում,  ամեն րոպե Հիմնադրամի կայքով արվում են հարյուրավոր նվիրատվություններ։ Մեր թիկունքն ամուր է Հայաստանի և Սփյուռքի նվիրումի և համախմբվածության շնորհիվ։ Հիշեցնում ենք նվիրատվություն կատարելու եղանակները՝ –      Հիմնադրամի […]

Եթե Աշոտը սխրանքներ է կատարել՝ պետք է բարձրաձայնել, բայց ոչ ազգային անվտանգության հաշվին․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հարգելի ԱԱԾ, խնդրում եմ զբաղվեք այն պաշտոնյաներով, ովքեր վարչապետի, վարչապետի որդու դերն ու նշանակությունը բարձրացնելու նպատակով մեծ հարված են հասցնում մեր զինված ուժերին, ըստ այդմ՝ մեր ազգային անվտանգությանը։ Աշոտ Փաշինյանին պետք չէ թիրախավորել, այստեղ խնդիրը Աշոտը չի, այլ իր անունը շրջանառության մեջ մտցնողները։ Եթե Աշոտը սխրանքներ է […]

Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ, բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է.   «Հարգելի ՛ հայրենակիցներ, իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ:    Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող […]

Արժանապատիվ մեռնելու համար էլ հարկ է արժանապատիվ ապրել. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ ոք չգիտի իր մեռնելու օրը, էն լույս տղերքը՝ հաստատ չգիտեին եւ կյանք էին մտել երկար ապրելու, սիրելու, սիրվելու, զավակներ ունենալու եւ մինչ խորը ծերություն ապրելու հավատով… Դե, իսկ էն մարդիկ, որ դեռ ապրում են, հաստատ՝ մի օր մեռնելու են եւ էն աշխարհում գուցե […]

Արարատ Միրզոյանի տիկնոջ կոչը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը,  գրել է․ «Այսօր քայլելիս, երբ մտածում էի այն մասին, թե ինչպես պետք է մենք վերափոխվենք պատերազմից հետո` նպաստելու համար Հայաստանի և Արցախի` ամենասեղմ ժամկետներում վերականգմանը, երբ մտածում էի հանրային վարքագծի փոփոխության մասին, հանդիպակաց եկող մի երիտասարդ ձեռքի աղբը անհաղորդ դեմքով նետեց գետնին:Ու հասկացա. վարքագծի ու պատասխանատվության փոփոխությունը, ամեն […]

Հանրապետականն ու Դաշնակցությունը Փաշինյանի նախաձեռնությամբ հրավիրվել են կառավարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարությունուն են հրավիրվել արտախորհրդարանական քաղաքական ուժերը՝ քննարկելու Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Քիչ առաջ ժամանեցին ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարչմազանովը, ՀՅԴ-ց՝ Իշխան Սաղաթելյանը: Վերջիններս հրաժարվեցին որեւէ տեղեկատվություն տրամադրել լրագրողներին՝ նկատելով, թե հանդիպումից հետո կխոսենք: 

Արցախի և Ադրբեջանի միջև դեռեւս զոհվածների աճյունների և ազատազրկվածների փոխանակում տեղի չի ունեցել և չի ունենում

Արցախի և Ադրբեջանի միջև դեռեւս զոհվածների աճյունների և ազատազրկվածների փոխանակում տեղի չի ունեցել և չի ունենում։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Գործողությունը չի սկսվել, ամսաթիվը և ժամը պետք է որոշեն հակամարտության կողմերը, ոչ թե մենք։ Հակառակը, տվյալ պահին ես միայն կարող եմ արձանագրել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի