Եթե մենք հայոց բանակի զինվորներն ենք, պարզ է, որ մահը հաղթած ունենք. զինծառայողները` առաջնագծից. Hetq.am /տեսանյութ/
Հայաստանում հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 543 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51925 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 303707, վերջին մեկ օրում` 3482 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 6068 պացիենտ, վերջին մեկ […]
Կորոնավիրուսից այս գիշեր մահացել է պատմաբան Արտակ Մովսիսյանը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: «Մեր ընկեր, հայ մեծ պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը գիշերը մահացել է … Մահվան պատճառը՝ covid-19»:
Պատերազմական գործողություններն սկսվելուց ի վեր, գոնե մայրաքաղաքում, այլևս դիմակների համար չեն տուգանում։ Փողոցներում թղթապանակները ձեռքին, զույգով շրջող ոստիկաններ արդեն չես տեսնի։ Եթե անգամ կան, ապա ձեռնպահ են մնում անդիմակ մարդկանց մոտենալուց։ Թերևս ներքին հրահանգ են ստացել՝ չտուգանել, քանի դեռ սահմանին իրավիճակը լարված է, մարդկանց նյարդերը պրկված են, և չկա ընտանիք, որը ռազմաճակատում կռվող չունենա։ Սակայն […]
«Մենք ապրել ենք սահմանապահի վեհ գիտակցությամբ, ապրել ենք մեր պետականության դարպասները կրողի մեծ պատվով և այդ պատվով էլ շարունակելու ենք մեր կյանքը: Մենք ոչ նահանջելու տեղ ունենք, ոչ էլ վախենալու, խուճախի և տագնապի մատնվելու. այս գիտակցությամբ ենք մենք հաղթելու: Ամուր մնացեք: Անկասկած հաղթելու ենք»: Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղերձը սահմանապահ տավուշցիներին և զինվորներին:
Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլ՝ տարածաշրջանի ճակատագիրը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ստեփանակերտ քաղաքում թշնամու հրետակոծության հետևանքները Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներում։
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորս ենք մահապարտ, լրջանալու պահը Ժողովուրդ ջան, արդեն ոչ մեկիս համար գաղտնիք չ է, որ սա ուրիշ կռիվ է, սա մեր մեծ հայրենական պատերազմն է եւ էս կռիվը պարտավոր ենք կռվել ու հաղթել, հակառակը՝ չկա․.․ Պարտավոր ենք լրջանալ, զգաստանալ, թողնել ռոմանտիկան, էյֆորիան, պետք է […]
























