22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում 40 քաղաքացիական անձ է զոհվել․ ՄԱԿ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում 40 քաղաքացիական անձ է զոհվել․ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի վարչությունն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկյանքով շարունակվող բախումների առնչությամբ ծայրահեղ մտահոգության մասին: Այնտեղ կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- ասել է […]

Դադարեցնել մահաբեր զենքերի վաճառքն Ադրբեջանին. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին, որով խնդրել է, որ «Իսրայելն անմիջապես դադարեցնի մահաբեր կամ երկակի նշանակության նյութերի և տեխնոլոգիաների վաճառքը կամ փոխանցումը Ադրբեջանին»: Նամակում Համբարյանը նշել է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի և Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի անակնկալ հարձակումից հետո իսրայելական արտադրության ԱԹՍ-ներն ու LORA հրթիռներն առանց տարբերակման կիրառվել են քաղաքացիական կառույցների […]

«Հաղթելու ենք, շատ գործեր ունենք, շուտ ավարտենք, հետ գանք». տղաներն արձանգանքել են մարտակոչին»

ՀՀ կառավարությունը հոլովակ է հրապարակել  այն մասին, թե ինչպես են երիտասարդ տղաները գալիս Հանրապետական հավաքակայան՝ պատերազմին մասնակցելու վարչապետի կոչին արձագանքելով : ««Հաղթելու ենք, շատ գործեր ունենք, շուտ ավարտենք, հետ գանք». տղաներն արձանգանքել են մարտակոչին»,- գրված է տեսանյութին կից: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտակոչով դիմել է վերջին 1 տարում զորացրված երիտասարդներին:    

Ովքե՞ր են Երեւան ժամանել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռով եւ ի՞նչ է քննարկվում․ Փաստ

Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Երեւանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը, ապա նշվեց, թե դա եղել է Ռուսաստանի կառավարական ինքնաթիռ: Թե ով կամ ովքեր են եղել ինքնաթիռում, այդպես էլ պարզ չդարձավ: Միայն ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասաց, որ «Երեւանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են: Եվ դրա շրջանակներում […]

Ես Ալբերտ Հովհաննիսյանի հայրն եմ, իմ տղան ծառայում է Ջաբրայիլի զորամասում, արդեն քանի օր է՝ որևէ տեղեկություն չունեմ որդուս մասին

Արտակ Հովհաննիսյանը գրում է. Հարգելի՛ հայրենակիցներ , ես Ալբերտ Հովհաննիսյանի հայրն եմ: Իմ տղան ծառայում է Ջաբրայիլի զորամասում: Արդեն քանի օր է՝ որևէ տեղեկություն չունեմ որդուս մասին։ Վերջինն այս լուսանկարներն են ու «Զինուժ» մեդիայի նկարահանած կադրերը։ Առայժմ նրան գտնելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն են։ Խնդրում եմ ստույգ տեղեկատվություն ունենալու դեպքում դիմել մեզ։ Մեր բոլոր աղոթքները […]

Այս պատերազմից առաջ Հայաստանը հասցրեց փչացնել իր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ և անհասկանալի խաղեր տվեց մեր հակառակորդների հետ

1–ին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերս պետություն չունեինք։ Վճարեցինք ամենադաժան գինը։ Տեղի ունեցավ ցեղասպանություն։ 2–րդ համաշխարհային պատերազմի ժամանակ պսեվդոհանրապետություն ունեինք ԽՍՀՄ–ի կազմում։ Շատ ծանր գին վճարեցինք ֆաշիզմի դեմ պայքարում, բայց հաղթողների թիմից էինք։ 2–րդ համաշխարհայինին հաջորդած «սառը» պատերազմն ավարտվեց ԽՍՀՄ փլուզմամբ։ Մենք կայսրության փլատակների տակ չմնացինք՝ ձեռք բերելով անկախ պետություն ու տանելով հաղթանակ Արցախյան պատերազմում։ Երկար […]

Թուրքիան չպետք է մասնակցի հնարավոր ապագա բանակցություններին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան չպետք է մասնակցի հնարավոր ապագա բանակցություններին։ Թուրքիան ջանք ու եռանդ չի խնայում մեծացնել իր դերակատարումը Հարավային Կովկասում եւ կովկասյան թուրքերի ահաբեկիչ ղեկավարի բերանով նշում,թե հետագա խաղաղ բանակցային գործընթացում Թուրքիան անպայման պետք է ներկա լինի։ Մեր բոլորիս ու նախ եւ առաջ քաղաքական ղեկավարության խնդիրը պետք […]

Հակառակորդը, փորձելով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում՝ մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող. ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն, տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի