Հայ բժիշկները վիրահատել են Արցախի ՊԲ կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողին
Հայ բժիշկները վիրահատել են Արցախի պաշտպանության բանակի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողին:
Инфотека24 պորտալում հայտնվել է ռազմագերու՝ բժշկական հաստատությունում գտնվելու տեսանյութը․ այնտեղ նա բուժում է անցնում։
Հիշեցնենք, որ նախօրեին սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում ադրբեջանցի զինվորականները ցուցադրաբար գնդակահարում են հայ աշխարհազորայիններին, որոնք գերության մեջ էին հայտնվել և զենքերը վայր դրել։ Ընդ որում, հայ գերիներից մեկը մոտ 70 տարեկան էր։
Այս առնչությամբ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Facebook-ի իր էջում գրել է. «Լրատվականներում կարդացի, որ հայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն: Կրկնվում եմ, բայց մեր արցախյան առաջին պատերազմի հաղթանակի գրավականներից մեկը եղել է հենց ռազմագերիների հետ վարվելաձևը, որը տեղավորվել է հումանիզմի և մնացած կոնվենցիաների տիրույթում:
Ավելի պարզ, ադրբեջանցին իմանալով իր հաձնվելուց հետո հետագա ճակատագիրը, նախընտրել է գերի ընկնել, քան կռվել, իսկ մեր տղաները միշտ նախընտրել են նռնակով պայթեցնել իրանց և թշնամուն համատեղ, քան հանձնվել:
Ռոբերտ Աբաջյանը և մյուսները վկա…
Հ.Գ. անգամ պատերազմում հումանիզմով ենք հաղթում»: