Ճնշող մեծամասնությունն ականապայթյունային վիրավորումներ են. Թորոսյան
Մասնագետները երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվողին բժշկական օգնություն ցույց տալուց, քանի որ գտնվում են օդային տագնապի և ռմբակոծության տակ, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ ճնշող մեծամասնությունը ականապայթյունային վիրավորումներ են, ոչ հրազենային: «Արցախի քաղաքացիական, ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, սարքավորումներով ու արյան պաշարներով», – հավատացրեց նախարարը:





































