22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումն առաջնային խնդիր է. Մնացականյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիր է համարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Այս մասին Մնացականյանն ասաց Հունաստանի Արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանի համար հարցը եղել և մնում է առավել քան պարզ` խոսքը գոյութենական անվտանգությանն է վերաբերում: Մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումն առաջնային, գերակա խնդիրն է, այսօր նաև արտահայտվում է այն փաստով, որ սա ամենից բացի նաև պաշտպանության միջոց է: Մենք շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության ու մեր գործընկերների հետ, հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հասած պայմանավորվածությանը, մենք շարունակում ենք պնդել, որ ուժի միջոցով այս խնդիրը հանգուցալուծում չի ունենալու: Այս հանգամանքն ի ցույց են դնում մեր հայրենակիցները, խիզախները, որոնք Արցախում վճռականություն են ցուցաբերում` պաշտպանելու հողը, հայրենիքը, կյանքը, ընտանիքը: Նրանք բացառելու են թշնամուն ենթադրելու, որ երբևէ այս խնդիրը կարող է ունենալ ռազմական լուծում: Հակառակորդն ունենալու է ավելի խորը ճգնաժամ»,- ասաց Մնացականյանը:

Անդրադառնալով միջազգային հանրության կոչերին, որոնք նշում են, որ հակամարտությունը ունի միայն խաղաղ և բանակցային լուծում, Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ կոչերը, սակայն դրանք անտեսվում են Ադրբեջանի կողմից:

«Մենք շատ բարձր ենք գնահատում այն ընդհանուր ընկալումը և գնահատականը, որ ձևավորվել է մեր գործընկերների և միջազգային հանրության մոտ, որ անհնար է թաքցնել իրողությունը, որ սա իրականացված ագրեսիա է մեր հայրենակիցների նկատմամբ` Արցախի բնակչության նկատմամբ, որի թիրախ են մարդիկ, քաղաքացիական բնակչությունը, որի միջոցով ընտրված է ուժի կիրառմամբ, ագրեսիայի, պատերազմի ճանապարհը` հիմնախնդրին լուծում տալու: Հայաստանը` հանդիսանալով մեր հայրենակիցների անվտանգության միակ երաշխավորը, եղել և մնում է նրանց պաշտպանը և աջակիցը: Ամենահիմնական խնդիրներից մեկն այն է, որ երկու նոր հանգամանքները` Թուրքիայի գործոնը և միջազգային ահաբեկիչների գործոնը, ստեղծել են ամենավտանգավոր հաշվարկը Բաքվում, որ իրենք կարող են չլսել միջազգային հանրության մոտեցումն այս խնդրում: Դա, բնականաբար, վտանգավոր է ու միևնույն ժամանակ, վստահաբար, ունի իր հետևանքները»,- նշեց ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ինչպես նաև իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի էլ ավելի ուժեղացնի քաղաքական և դիվանագիտական անհրաժեշտ գործիքների կիրառումը՝ հասնելու խաղաղ հանգուցալուծմանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ