Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել քաղաքային խորհրդի անդամ Մաթեո Ֆորտեն: Քաղաքային խորհրդում Արցախի անկախության ճանաչման հրատապ միջնորդությունն ընդունվել է միաձայն: Միջնորդությամբ քաղաքային խորհուրդը հանձնարարել է Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին՝ խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի […]
Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ Տուժածների և վնասների մասին […]
Միացյալ Նահանգները և Ֆրանսիան պետք է աջակցեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Մենք մշտական խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ռուս գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում: Արդեն հստակ հայտարարություններ են եղել առ այն, որ եթե իրադրությունը վատթարանա, Ռուսաստանն ու ՀԱՊԸ-ը կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ»,- նշել […]
Օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանիում հոկտեմբերի 20-ին նիստ է սպասվում: Օրակարգում, սակայն, արտառոց հարցեր չկան. հարցն այն է, որ ավագանու անդամներին որեւէ ձեւով չի հաջողվում տեսնել, խոսել կամ քննարկում ունենալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Ու կարելի է ասել՝ նիստի օրն ավագանիները ակնկալում են տեսնել քաղաքապետին տեղում հարցեր բարձրաձայնելու համար, որոնք վերաբերում են Երեւան քաղաքին: Ըստ […]
Ինչպես հայտնի է, Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Մենք տեղեկացանք, որ զորակոչվել են նախկին իշխանությունների մեծ թվով ներկայացուցիչներ։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանի ամենախիստ քննադատներից մեկը՝ slaq.am կայքի խմբագիր Մենուա Հարությունյանը պահեստազորի շարքերում մեկ շաբաթ է՝ իր ծառայությունն է իրականացնում սահմանին։ Զորակոչվել է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․ նա մասնագիտությամբ բժիշկ է, […]
Բոլոր պատերազմները դաժանություն ու սարսափ են սփռում, սակայն այն, ինչ այսօր անում է թուրք-ադրբեջանական տանդեմն Արցախում, ոչ միայն մարդկային որևէ տրամաբանությունից դուրս է, այլև ռազմական ծանր հանցագործություն է։ Դժվար է այլ բան սպասել մի երկրից, որն անգամ սեփական զինվորի հանդեպ արհամարհական վերաբերմունք ունի, չի ցանկանում հրադադարը գոնե 10 րոպե պահպանել, որպեսզի իր զինվորների դիերը դուրս […]
Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
























