22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալիևը կրկին խոսել է նախապայմանների լեզվով` անտեսելով միջազգային հանրության կոչերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմը դադարեցնելու մասին խոսելիս դարձյալ նախապայմաններ է նշել, չնայած միջազգային հանրության կոչերին` վերջ տալ ռազմական գործողություններն առանց որևէ նախապայմանի: Իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում Ալիևն իր նախապայմաններն է թելադրել, անգամ կոմպրոմիսային տարբերակով հարցի լուծմանն անդրադառնալիս, նշելով, թե փոխզիջման պարագայում առաջինը պետք է զիջման գնա Երևանը: Ադրբեջանի նախագահը, […]

Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ

Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը: «Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։ Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո»,-ասված է հաղորդագրության մեջ:  

Հայաստանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2374 դեպք. մահացել է 41 մարդ

Հայաստանում նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2374 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 97150 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 418080 վերջին մեկ օրում` 4565 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 36502 պացիենտ. մեկ օրում […]

Կա միֆ, որ «չսմարթֆոն» հեռախոսներն ավելի ապահով են. այդպես չէ. Արցախից հեռախոսազանգերի մասին մի քանի նկատառում՝ Կարեն Վրթանեսյանից

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը առաջնագծից ու Արցախից հեռախոսազանգերի մասին մի քանի նկատառում է ներկայացրել։ «Հաշվի առնելով, որ պատերազմի սկզբից ի վեր թշնամու ձեռքում Ղ-Տելեկոմի բազմաթիվ կայաններ են հայտնվել, ինչպես նաև թշնամու տրամադրության տակ եղած հատուկ տեխնիկական միջոցները, պետք է հասկանալ, որ ցանկացած խոսակցություն Արցախի ցանցի ներսում կամ Արցախի ցանցից՝ ՀՀ ցանցեր, կարող է թշնամու կողմից […]

Քչից-շատից երաշխիքներ են տվել, որ կկարողանան հետո երկրից ապահով փախչել, սակայն կատարողներն էլի վախենում են «քցվելուց»․ Իրավունք

Ըստ վստահելի աղբյուրի` Սորոսենք վերջին հուսահատ ճիգերն են գործադրում, որպեսզի համացանցում պահպանեն հակազգային քարոզչության գիծը: Բանն այն է, որ գրանտակեր կադրերը վախենում են բացեիբաց հանդես գալ այդպիսի «գաղափարներով», եւ անգամ վարձատրությունն էապես ավելացնելը չի օգնում հաղթահարել այդ վախը: Թերթի աղբյուրի խոսքով, հիմա այդպիսի հանձնարարություններ համարձակվում են վերցնել միայն նրանք, ում քչից-շատից երաշխիքներ են տվել, որ […]

Շնորհ արեք՝ լռեք․ Հրապարակ

Հայաստանի եւ Արցախի իշխանությունները որոշել են գտնել ու պատժել դավաճաններին ու դասալիքներին՝ հենց թշնամու աչքի առաջ։ Սկզբում ՀՀ վարչապետն էր խոսում դրանից, թե բանակում դավաճաններ կան, ապա մամուլն ավելի կոնկրետ մատնանշեց նրանց անունները։ Հիմա էլ Արցախի նախագահն է լծվել նույն գործին։ Արայիկ Հարությունյանը երեկ մի տարօրինակ հայտարարություն տարածեց, որով ազդարարեց՝ պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը […]

Ստեփանակերտի 40 տոկոսն ավերվել է, բայց բնակչության 30 տոկոսը քաղաքում է․ Հրապարակ

Ստեփանակերտի 40 տոկոսն ավերվել է, բայց բնակչության զգալի մասը չի լքում հայրենի քաղաքը: Երեկ այս մասին թերթի լրագրողին փոխանցել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը. «Տարբեր շերտ մարդիկ են, ովքեր չեն ուզում թողնել իրենց հողն ու ջուրն անգամ այս պայմաններում: Մեր հաշվարկով, մոտ 30 տոկոսը քաղաքում է»։ Քաղաքապետը հայտնել է, որ երկու օր է՝ քաղաքում հարաբերական […]

Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն հետ է շպրտվել

Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և […]

Աստծո զորությամբ հաղթանակը մերն է լինելու

Գոհաբանում ենք Քեզ, Տե՛ր Աստված մեր, որ երևելի լույսով Քո, բերկրանքով լցիր բոլոր արարածներիդ․ իսկ պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորեցիր Քո բոլոր հավատացյալներին։   Զորացրո՛ւ և մեզ, Տե՛ր, որպեսզի պահպանենք այս առավոտ և ամենայն ժամանակ պատվիրանները Քո․ որպեսզի մտքով լուսավորյալ՝ միշտ Քեզ ի հաճույս գործենք, և բարությանդ հանդերձավորված հասնենք Քո բոլոր սրբերին՝ շնորհներով և մարդասիրությամբ մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի