21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Ուլիխանյանի մանդատը փոխանցվեց Կարապետ Մխչյանին

Այսօր՝ ԱԺ նիստի մեկնարկից առաջ, խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Տիգրան Ուլիխանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ այդ արձանագրության՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարապետ Մխչյանին: Լենա Նազարյանի հայտարարությանը հետևեց վերջինիս երդման […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1600 դեպք, մահերի թիվն ավելացել է 34-ով

Հոկտեմբերի 27-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 80 410 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1600-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 51 814 (+652) մարդ, այս պահին բուժվում է 27 027-ը (+914): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1569 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1222-ը (+26), իսկ այլ պատճառներով՝ 347-ը (+8): Մեկ օրում մահացել է 34 […]

Խելքի աշեցեք

Հայերը մոլորակի տարբեր կետերից գալիս են պատերազմին մասնակցելու. փոխանակ դրանից խոսենք՝ դա մի կողմ թողած՝ մի զինապարտի խուսափելուց ենք խոսում: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Չհուսահատվե’ք, ժողովուրդ ջան»,-հավելել է նա:  

Դպրոցական արձակուրդները երկարաձգվում են

Հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ […]

Մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը. սրա՞նք ես փոխզիջելու. «Իմ քայլի» նախկին պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանն արձագանքել է վարչապետ Փաշինյանի վերջին ֆեյսբուքյան ուղիղ եթերին՝ նշելով. «Եղբայր, ի՞նչ փոխզիջում, էն էլ ցավոտ:  Եթե պատերազմը հենց սենց ու հենց էսօր ավարտվում ա (ինչին անհնար ա հավատալ), քո «փոխզիջումային ֆոնդ»-ից մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը: Սրա՞նք ես փոխզիջելու: Թե՞ ադրբեջանցիների` Շուշի վերադա՞րձն ես փոխզիջելու:  […]

Որոշում ունեն՝ չխոսել․ Հրապարակ

«Իմ քայլը» հիմնադրամից, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն է, չեն ցանկանում ասել, թե որքան գումար են փոխանցել ռազմաճակատին՝ Արցախին օգնության համար։ Հիմնադրամից որեւէ թիվ, տվյալ չասացին մեզ՝ հիմնադրամը հաշվետու է միայն դոնորներին, հանրության համար, ինչպես հասկացանք, ասելիք չունեն։ «Էս պահի դրությամբ չենք հրապարակելու ոչ մի տվյալ, հումանիտար օգնությունը, ինչ որ արվում է, […]

Բոլոր սորոսականները լկտի, անբարո սուտասաններ են, որոնք պատրաստ են, անգամ ուրիշի դժբախտության վրա փող աշխատել․ Զաքար Խոջաբաղյան

Հասարակական գործիչ Զաքար Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քանի որ սորոսականները լավ չհասկացան հորդորս, որ հանգիստ վեր ընկնեն տեղները, ու ձենները չլսենք, երևի ստիպված կլինենք սրանցով լուրջ զբաղվել։ Այս վաստակավոր սորոսականը, որը տարիներ շարունակ զբաղված էր բանակը վարկաբեկելով, նշում է, թե սորոսն իրենց չի ֆինանսավորում։ Այստեղ տեղադրում եմ տարբեր տարիներին իր ստացած գրանտները։ Հիշեք, […]

Մարտունու պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով զոհվել են ՀՀ Զինված ուժերի սննդի մատակարար «Երեմյան Փրոջեքթս» ընկերության երկու աշխատակիցներ, կան վիրավորներ

Մարտունու պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով զոհվել են ՀՀ Զինված ուժերի սննդի մատակարար «Երեմյան Փրոջեքթս» ընկերության երկու աշխատակիցներ, կան վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տնօրեն Դավիթ Երեմյանը։  «Խորը վշտով եմ հայտնում, որ հոկտեմբերի 24-ին, մեր հայրենիքի համար այս ծանր ու ճակատագրական օրերին արցախյան ռազմաճակատում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել են մեր սիրելի […]

«Հայաստան» համայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 150 միլիոն դոլարի շեմը

«Հայաստան» համայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 150 միլիոն դոլարի շեմը։ «Մենք ենք մեր սահմանները». hամախմբվենք հանուն հայրենիքի։ Մեր սիրելի նվիրատուները շնորհակալ ենք Հայրենիքի կողքին կանգնելու համար: Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա»,- հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Հիմնադրամին գումար է նվիրաբերում աշխարհասփյուռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի