10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանից չեք փախչելու և դեռ պատասխան եք տալու. Թեհմինա Վարդանյանը՝ վարչապետին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր իր ելույթը սկսեց ՀՀ վարչապետին ուղղված խոսքով՝ «Դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, Դուք Հայաստանում ասելիք և կողմնակիցներ չեք ունենալու, բայց Հայաստանից չեք փախչելու և դեռ պատասխան եք տալու»: «Մենք Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք ժամ առաջ լքել վարչապետի պաշտոնը: Ավելի քան երկու տարի կառավարումը տապալված է: Նիկոլ Փաշինյանի […]

Օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հերքել է ԱԱԾ մամուլի ծառայության տեղեկությունը, որ իրեն չեն հրավիրել Ազգային անվտանգության ծառայություն: «Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 813 դեպք, մահերի թիվն ավելացել է 30-ով

Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 127 522 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 813-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 98 944 (+3845) մարդ, այս պահին բուժվում է 26 069-ը (-3062): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2509 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2002 (+26), իսկ այլ պատճառներով՝ 507 (+4): Մեկ օրում մահացել է 30 մարդ:

Արսեն Կարապետյանը դիմում է գրել «Իմ քայլը» խմբակցության ավագանու մանդատից հրաժարվելու, Իզաբելլա Աբգարյանը՝ խմբակցությունից դուրս գալու մասին

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, ավագանու նիստի ժամանակ տեղեկացրեց ավագանու ԲՀԿ-ական մեկ այլ անդամ Միքայել Մանրիկյանը: «Քիչ առաջ գրությամբ դիմել ենք քաղաքապետին, որով Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այսօր նա կկատարի իր լիազորությունները», – նշեց Մանրիկյանը:   Նշենք, որ […]

Մահացել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

Մահացել է «Արծիվ-մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: «Պապ ջան, մեզ մենակ թողեցիր, գնացիր չգիտեմ կյանքի ուղին առանց քեզ», – Facebook-ի իր էջում գրել է Աստվածատուր Պետրոսյանի որդին՝ Սիփան Պետրոսյանը։

Նիկոլը, իշխանության գալով, եկեղեցին, վեհարանը պղծեց, գնալիս էլ Շուշին հանձնեց, ծախեց․ Իրավունք

Այսօր և հայրենիքում, և սփյուռքում ապրող հայի արժանապատվությանն անասելի մեծ հարված է հասցվել։ Հոգեբանորեն այս վիճակը բավական բարդ է հաղթահարել։ Առավել խոցված է հողն ազատագրողների, ազատամարտիկների, զինվորականության պատիվը, որոնք չեն ցանկանում ոչ մի կերպ համակերպվել իրողությունների հետ, և այս ամենը համարում են ժամանակավոր դադար։ Հայտնի ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, որ արցախյան առաջին պատերազմն անցած զինվորական է, այս […]

Փրկի՛ր ինձ, գթա՜ծ, լսի՛ր, ողորմա՜ծ, մարդասե՛ր եղիր իմ հանդեպ, ներո՜ղ

Փրկի՛ր ինձ, գթա՜ծ, լսի՛ր, ողորմա՜ծ, Մարդասե՛ր եղիր իմ հանդեպ, ներո՜ղ, Խնայո՛ղ եղիր, ո՜վ երկայնամիտ, Պաշտպանի՚ր, հզո՜ր, օգնի՛ր, ապավե՜ն, Ազատի՛ր, կարո՜ղ, կյա՛նք տուր, կենարա՜ր, Նորոգի՛ր, վսե՜մ, լուսավորի՛ր, վե՜հ, Բուժի՛ր, ձեռնհա՜ս, քավի՛ր, անքնի՜ն, Պարգևի՛ր, առա՜տ, շնորհազարդի՛ր, ամենազեղո՜ւն, Հաշտվի՛ր, անարա՜տ, ընդունի՛ր, անո՜խ, Մաքրի՛ր պարտքերից, ո՛վ ամենօրհնյալ։ Երբ թշվառության պահին աչքերս սևեռած լինեմ Ինձ սպառնացող զույգ վտանգներին, Թող որ […]

Իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց, իրենց կարգավիճակով ի զորու չեն բանակցել և մեզ համար ցանկալի արդյունքի հասնել

Այս պահին մեր օրակարգի առաջնային հարցերից է՝ Ադրբեջանում հայտնված գերիների, ռազմագերիների շուտափույթ վերադարձն ու Ադրբեջանի վերահսկած շրջաններում գտնվող մեր զոհված տղերքի մարմինների տեղափոխումը Հայաստան։ Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց, իրենց կարգավիճակով ի զորու չեն բանակցել և մեզ համար ցանկալի արդյունքի հասնել։   Հույսներս Ռուսաստանն ու այն միջազգային կառույցներն ու կազմակերպություններն են, որոնք մեր փոխարեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի