19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊՆ-ն և Նիկոլ Փաշինյանի խոսնակը ստո՞ւմ են. թշնամին Սոթքի հանքի մերձակայքում է /տեսանյութ/

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․ «Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»:  Մինչդեռ ՊՆ-ի եւ ՀՀ վարչապետի հերքումներին հերքելու է գալիս համայնքի ղեկավարը, ով հաստատել է, թե թշնամու զինյալները մտել են Սոթքի ոսկու հանք, ինչպես նաեւ տեսանյութերը, որ տարածվում է սոցցանցերում։   

Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. մեծ թվով անվտանգության աշխատակիցներ ներս են մտել նիստերի դահլիճ /տեսանյութ/

Ազգային ժողովում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ ԲՀԿ-ական ու իմքայլական պատգամավորների միջեւ։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հրահանգով միջադեպի մասնակիցներին «բաժանեցին» անվտանգության աշխատակիցները։ Նշենք, որ կրքերը բորբոքվեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի ժամանակ։

Ինչպես Հուդան համբուրելով մատնեց Քրիստոսին, այնպես էլ նիկոլը վաճառեց Արցախը. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյդբուքյան իր էջում գրել է. «Ինչպես Հուդան համբուրելով մատնեց Քրիստոսին, այնպես էլ նիկոլը վաճառեց Արցախը, հայտարարելով Արցախը Հայաստան է,,, Նա 30 արծաթանոց դավաճան է եւ վերջ,,,»:

Կարո՞ղ է վերջում պարզվի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համատեղության կարգով նաև ՀՀ-ում ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանն է. Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարո՞ղ է վերջում պարզվի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համատեղության կարգով նաև ՀՀ-ում ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանն է: Նման նախադեպ աշխարհի ոչ մի երկրում դեռ չի եղել: Եթե դա այդպես է, այդ դեպքում կա՞ արդյոք որևէ մեխանիզմ` դեսպանի հրաժարական պահանջելու համար: Գուցե ադրբեջանի՞ց պետք […]

Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Կորպուսի հրամանատարը հաստատեց

Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Թովմասյանն ասաց, որ խոսել է կորպուսի հրամանատարի հետ, նա Սոթքի հանքի մասով տեղեկությունները չեն հաստատել, սակայն այն, որ դարպասները կոտրվել են ու ադրբեջանցիներն առաջ են գալիս, դարպասներն այլ տեղ են դրվելու, դա հաստատվել է:

«Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․․․ աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան․․․»․ Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․․․ Հիմա կասեք, էս ինչ ես խոսում, բայց դե էտա, աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան․․․»։

«Նիկոլը կգնա` դա անխուսափելի է․․․ այլևս երբեք հերոս չի դառնա սափրված կամ թրաշով Նիկոլը, սերիալի կերպարը կամ արտասահման տեսած հեռավոր բարեկամը»

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «․..մի մեղադրեք նիկոլապաշտ զանգվածին անուղեղ լինելու մեջ` նրանք ունեցել են նույն ուղեղը 10, 20, 30 տարի արաջ: Ուղակի դուք չեք նկատել: Բայց նրանք եղել են ու Նիկոլից առաջ հավատացել են просто Մարիային, Բարխուդարովին, Լոսում ապրող հորքուրի տղուն: Նիկոլը կգնա` դա անխուսափելի է: Իմքայլական պատգամավորների ճակատին միշտ դաջված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի