22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԱԾ-ն ավարտել է հանրային կարծիքի ուսումնասիրությունը։ Որքա՞ն է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը․ Հրապարակ

Պատերազմից հետո Ազգային անվտանգության ծառայությունը՝ իշխանությունների հրահանգով, հանրային կարծիքի հերթական ուսումնասիրությունն է արել, որպեսզի պարզի քաղաքական ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։

Նման ուսումնասիրություններ ԱԱԾ-ն պարբերաբար անցկացնում է, սակայն երբեւէ չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։

Թերթի տեղեկություններով, պատկերը, ինչպես եւ սպասելի էր, մխիթարական չէ։

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին 6-12 տոկոս է։ Ամենաբարձր վարկանիշն ունի Արարատի եւ Արմավիրի մարզերում, ամենացածրը՝ Սյունիքում, որն ավանդաբար ամենաիշխանականն է մարզերի թվում։ Մոտ 6 տոկոս վարկանիշ ունի ԲՀԿ-ն, 3-6 տոկոսի շրջանակներում են նաեւ ՀՅԴ-ի ու «Հայրենիք» կուսակցության վարկանիշները, մի փոքր ավելի նվազ՝ 2-3-ի շրջանակներում, ՀՀԿ-ինը։ Սակայն երբեք այսքան մեծ թիվ չեն կազմել չկողմնորոշվածները կամ նրանք, ովքեր չեն ուզում հրապարակել իրենց կարծիքը՝ մոտ 60 տոկոս։

Ինչը նշանակում է, որ նախընտրական փուլն առանձնապես կարեւոր է լինելու, եւ հաղթելու է նա, ով կկարողանա իր կողմը գրավել չկողմնորոշվածներին։ 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ