08 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալավերդին ողողված է «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» պաստառներով

Այսօր գրեթե ամբողջ Ալավերդի քաղաքը ողողված է «Նիկոլ դավաճան»  և «Նիկոլ հողատու» պաստառներով։ Քաղաքի պատերը, փողոցները  «լեզու են առել»  ու պատմում են, որ Հայաստանի վարչապետը դավաճանել է հայրենիքին ու հայ ժողովրդին։ Arbanyak.am-ը փորձեց ճշտել՝ ալավերդցիների տրամադրությունները պարտված իշխանությունների իշխանավարման առնչությամբ։ Պատասխանը հստակ է՝  չեն ուզում տեսնել ու լսել Նիկոլի անունը։

Եթե սրա վերջը չտանք, ես փոխում եմ ազգությունս. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ես փոխում եմ ազգությունս, եթե էս անասունը հայ է, ուրեմն ես հայ չեմ, վերջ:   Հենց այսօրվանից ամեն ինչ անել, որ ոչ մի մասնագիտության մեջ ցինիզմը, խելառությունը, ապազգայնությունը, փողասիրությունը, լկտիությունը, ազգադավությունը հկիզմը, նիկոլիզմը տեղ չունենա, ոչ մի մասնագիտության մեջ, ժուռնալիստիկայում՝ առավել եւս, էս […]

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին 1-ին անգամ տրամադրել է տեղեկատվություն հայ ռազմագերիների և քաղացիների վերաբերյալ

ՀՀ կառավարության դիմումի հիման վրա Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է  մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։  ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 11-ը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար:

Իշխանությունը վախեցած է այսօրվա հանրահավաքից։ Փաշինյանին պաշտպանող զինվորները հետ են կանչվել կառավարական «դաչաներ» ․ Հրապարակ

Այն, որ վարչապետի կեցավայրում զորախումբ է հավաքվել չզորացրված կամավորներից, լրատվամիջոցները վերջին օրերին բազմիցս են գրել: Անգամ վերջին օրերին տեղեկություններ կային, որ մի փոքր իրավիճակը թեթեւացել է, այլեւս այդքան մեծ խումբ չեն պահում կառավարական «դաչաներում» եւ տղաներին թույլ են տվել տներով գնալ, ցանկացած պահին շտապ ներկայանալու պայմանով:  Երեկ մեզ ասացին, որ մի շաբաթ կլինի անգամ չէին […]

Վազգեն Մանուկյանը կխոսի գլխավորի մասին․ Ժողովուրդ

Օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը որոշում ուներ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինողը պետք է երկիրը կառավարի 3-4 ամիս: Այդ ժամանակահատվածը կօգտագործվեր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար: Կարելի է ասել, ըստ 16 կուսակցությունների պլան Ա-ի՝ նախատեսվում են մինչեւ մարտի վերջ եւ ապրիլի սկիզբ Հայաստանում նոր ԱԺ ընտրություններ: Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ ընդդիմության […]

Չեմ ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել. Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել

Աջափնյակի թաղապետ Թելման Թադեւոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել՝ աշխատակիցների ներկայությամբ հայտարարելով, որ չի ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել եւ այդ պիտակով ապրել։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։ Կարճ ասած, առնետները լքում են խորտակվող նավը: Միայն խնդիրն այն է, որ ամեն պաշտոնյա հստակ պատասխանատվություն է կրում երկրի ներկա վիճակի համար:       […]

Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը, ապօրինի բերման ենթարկելը որևէ արդարացում չունեն․ հայտարարություն

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հայտնում է․ «Իրավապահ համակարգի հարգելի սպաներ, Հայաստանի Հանրապետությունում ստեղծված շրջադարձային բարդ իրավիճակում ուժային կառույցների առանձին ներկայացուցիչների կողմից տրվում և իրականացվում են ակնհայտ ապօրինի հրամաններ. Երկրում հանվել է հավաքներ անցկացնելու արգելքը, որի պայմաններում իրավապահների կողմից բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ բիրտ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը, անհիմն և ապօրինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված