09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը, ապօրինի բերման ենթարկելը որևէ արդարացում չունեն․ հայտարարություն

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հայտնում է․

«Իրավապահ համակարգի հարգելի սպաներ, Հայաստանի Հանրապետությունում ստեղծված շրջադարձային բարդ իրավիճակում ուժային կառույցների առանձին ներկայացուցիչների կողմից տրվում և իրականացվում են ակնհայտ ապօրինի հրամաններ.

Երկրում հանվել է հավաքներ անցկացնելու արգելքը, որի պայմաններում իրավապահների կողմից բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ բիրտ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը, անհիմն և ապօրինի բերման ենթարկելը և վարչական ձերբակալությունները որևէ արդարացում չունեն, և այդ արարքներն իրենց մեջ առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:

Լինելով իրավական պետության գաղափարական հետևորդ` հորդորում և զգուշացնում ենք զերծ մնալ որևէ կարգի ապօրինի հրամաններ արձակելուց և կատարելուց, քանզի շատ մոտ ապագայում նմանատիպ բոլոր ապօրինի գործողություններն արժանանալու են քրեաիրավական խիստ գնահատականի:

ՀԱՏՈւԿ ԶԳՈւՇԱՑՈւՄ. Հորինված ստանդարտ արդարացումները, թե իբր <<հրաման եք կատարել>> որևէ պայմաններում չեն ընդունվելու: Հարգանքով`Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբ

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ